Հասարակական

Քլունիի հայաստանյան այցը միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի օրերին հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունիի հայաստանյան այցը լայնորեն լուսաբանվում է համաշխարհային լրատվամիջոցների կողմից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, բրիտանական Mirror պարբերականը գրում է, որ Քլունին օգտագործում է «մամուլի ճնշող ուշադրությունը բարձրաձայնելու համաշխարհային անարդարությունը»: Պարբերականը նշում է, որ Հայաստանում հատկապես շատ են սիրում Ջորջի Քլունիի կնոջը` Ամալին, ով նախկինում աշխատել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ:

Իսկ բրիտանական մեկ այլ պարբերական` Independent-ը, մեջբերել է Քլունիի` կատակով ասված խոսքերն այն մասին, որ ինքը Հայաստանում է որպես «Ամալի ամուսին»:

«Ջորջ Քլունին կոչ է անում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը». նման կերպ է վերնագրել իր հոդվածը CBS Los Angeles–ը` նշելով, որ հոլիվուդյան աստղը իր ձայնն է բարձրացնում հանուն Օսմանյան կայսրության կողմից իրականացրած ցեղասպանության ճանաչման:

DailyMail-ը, անդրադառնալով Քլունիի այցին, գրում է. «Հոլիվուդյան աստղը և մարդու իրավունքների պաշտպանը Երևանում հազարավոր հայերի հետ շարժվել է դեպի հուշահամալիր` հիշատակելու Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը»:

Հայերեն English Русский

Վերահաստատում ենք կյանքը և ազատությունը պաշտպանելու մեր հանձնառությունը. Արգենտինայի Վարդագույն տունը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Անհամբեր սպասում ենք Հայաստանի հետ մեր ռազմավարական գործընկերության շարունակությանը. Թրամփ

Այս ողբերգության լույսի ներքո ականատես ենք լինում նաև հայ ժողովրդի ուժին ու ամրությանը. Թրամփի ուղերձը

Մոսկվայում Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ հիշատակի միջոցառումներ են կազմակերպվել

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Ամոթալի է, որ ավելի քան 1 դար անց մենք չկարողացանք դասեր քաղել Հայոց ցեղասպանությունից. Կանադայի Պահպանողական կուսակցության ղեկավար

Փարիզի քաղաքապետարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ընունելություն

ԵԽԽՎ նախագահի գլխավորած պատվիրակությունը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Այլևս երբեք թույլ չենք տա, որ մոռացությունը թաքցնի ճշմարտությունը. հունական Կալամարիայի քաղաքապետը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Սպասվում է, որ Հռոմի պապի հուղարկավորությանը կմասնակցի ավելի քան 200 հազար մարդ