Արցախ

Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտում քննարկվել է ԼՂ հակամարտությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանն ապրիլի 15-ին ելույթ է ունեցել Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտում «Կովկասի թեժ կետ. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կոնտեքստում» խորագրով կազմակերպված քննարկմանը` նվիրված ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիային և տարածաշրջանինառնչվող խնդիրներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից, ԼՂՀ ներկայացուցիչն իր ելույթում ներկայացրել է վերջին իրադարձությունների ընթացքը և դրա հետևանքները։ Նա ընդգծել է բանակցային սեղանի շուրջ որպես հավասար կողմ Արցախի վերադարձի կարևորությունն ու ԼՂՀ միջազգային ճանաչման անհրաժեշտությունը:

Քննարկմանը ելույթով հանդես է եկել նաև տարածաշրջանային փորձագետ Փիթեր Դեբինսը, ով 2005 թ. աշխատել է Ադրբեջանում որպես խորհրդատու պաշտպանության ոլորտում: Դեբինսը ներկայացրել է իր դիտարկումները կապված Ադրբեջանի էներգետիկ պաշարների, երկրի բարդ տնտեսական իրադրության, ռազմական ոլորտի ծախսերի և սոցիալական հիմնախնդիրների վերաբերյալ: Միջոցառման ավարտին բանախոսները պատասխանել են ներկաների հարցերին: Միջոցառմանը, որը կազմակերպել և վարում էր Global Research Center կազմակերպության հիմնադիր Վիլեն Խլղաթյանը, մասնակցել են հայ և օտարերկրյա դիվանագետներ, ինստիտուտի ներկայացուցիչներ, փորձագետներ, լրագրողներ,ամերիկահայ համայնքի անդամներ:

Հայերեն English Русский

Արամ Մանուկյանի «Սիգմա» հայկական կարճամետրաժ ֆիլմին շնորհվել է Վատիկանի հեղինակավոր «Parole Aperte» մրցանակը

Վրաերթի ենթարկված 66-ամյա տղամարդը մահացել է

ՊԵԿ նախագահը ներկա է գտնվել «Թվային փոխակերպման առաջնորդություն» խորագրով աշխատաժողովին

Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով պահանջվում է ԱՄՆ քաղաքացիության ապացույց ներկայացնել քվեարկելու համար

Ucom-ը միանում է «ԴեմԱռԴեմ. Սերունդների երկխոսություն» մարզային ֆորումին

Պաշտպանության նախարարի խոսքով՝ ԶՈՒ սպայական կազմի ատեստավորման գործընթացը բանակի պաշտպանունակության ամրապնդման առանցքային բաղադրիչ է

ԱՄՆ-ն որոշ բացառություններ կանի մաքսատուրքերի սահմանումից, բայց ոչ շատ. Թրամփ

Հութիները թիրախավորել են ամերիկյան ռազմանավերը, իսկ ԱՄՆ ուժերը հարվածներ են հասցրել հութիների օբյեկտներին

Գլխավոր դատախազությունը հրապարակել է պատգամավոր Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիրը

Անցյալն ու ներկան՝ Մհեր Մխիթարյանի մեկանաբանությամբ. «Բոհեմ» թատրոնի բեմում էր «Ես չեմ, դու ես» սթենդ ափը