ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում Ադրբեջանի հրթիռակոծության հետևանքով վիրավորված 12-ամյա Վարդան Անդրեասյանին և 11-ամյա Գևորգ Գրիգորյանին ապրիլի 17-ին այցելել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Կարևորելով երեխաների ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական շուտափույթ և լիարժեք ապաքինումը, նախարարին, նեղ մասնագետներից բացի, ուղեկցում էին նաև հոգեբաններ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որբժիշկները նախարարին տեղեկացրել են, որ երեխաների ինքնազգացողությունը լավ է, նրանց արդեն վիրակապում են առանց անզգայացման: Երեխաներն ինքնուրույն նստում են, կանգնում, փորձում քայլել քայլակի օգնությամբ։ Տեղի մասնագետների հետ Արմեն Մուրադյանը մանրամասն քննարկել է երեխաների բուժման հետագա ռազմավարությունը։
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկած լայնածավալ նախահարձակ գործողությունների հետևանքով Մարտունու շրջանից «Արևիկ» մանկական բուժմիավորում էին տեղափոխվել Վարդան Անդրեասյանը (ծն. 19.12.2004թ.) աջ ազդրոսկրի բազմաբեկորային վնասվածքով և Գևորգ Գրիգորյանը (ծն. 07.09.2005թ.) աջ ազդրի փափուկ հյուսվածքների վնասվածքով: