Արցախ

Ստոկհոլմում հոգեհանգստի արարողություն է մատուցվել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհված հայ նահատակների համար

1 րոպեի ընթերցում

Ստոկհոլմում հոգեհանգստի արարողություն է մատուցվել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհված հայ նահատակների համար

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում ադրբեջանական վերջին ագրեսիայի արդյունքում զոհվածների հոգվոց հանգստյան համար ապրիլի 10-ինՍտոկհոլմում տեղի ունեցավ սուրբ պատարագ և հոգեհանգստյան արարողություն։ Պատարագը մատուցեց Սկանդինավիո հայոց հոգևոր հովիվ Տ. Եղիշե վարդապետ Ավետիսյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Շվեդիայում ՀՀ դեսպանությունից:

Ներկա էին Շվեդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտակ Ապիտոնյանը, Համազգայինի կենտրոնական վարչության ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը, հայ համայնքի անդամներ:

Պատարագիչ հայր սուրբը քարոզի մեջ անդրադարձավ Արցախի սահմանին կատարված վերջին իրադարձություններին և հայ զինվորների կողմից ցուցաբերված անձնազոհությանը, ովքեր նահատակությամբ պաշտպանեցին Արցախի ժողովրդի խաղաղությունը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում