Քաղաքականություն

Որոնման արդյունքում հայկական կողմը հայտնաբերել է ՊԲ երկու զինծառայողների մարմիններ

1 րոպեի ընթերցում

Որոնման արդյունքում հայկական կողմը հայտնաբերել է ՊԲ երկու զինծառայողների մարմիններ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Համաձայն նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության, հայկական և ադրբեջանական կողմերը ապրիլի 8-ինԿարմիր Խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների միջնորդությամբ, իրականցրել են զոհվածների որոնողական աշխատանքներ:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից,արդյունքում հայկական կողմը հայտնաբերել է ՊԲ զինծառայողներ` կրտ. ս-տ Ռոբերտ Ալեքսանդրի Աբաջյանի (ծնվ. 1996թ.) և շարք. Անդրանիկ Ատոմի Զոհրաբյանի (ծնվ. 1996թ.)մարմինները:

Որոնողական աշխատանքների ընթացքում կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունների խախտում չի արձանագրվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում