Տնտեսություն

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը զրոյացրել է շփման գծում զոհվածների վարկային պարտավորությունները

1 րոպեի ընթերցում

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը զրոյացրել է շփման գծում զոհվածների վարկային պարտավորությունները

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հակառակորդի նենգ գործողությունների հետևանքով մարտերում զոհված հերոսների և նրանց ընտանիքների՝ Բանկի առջև ստանձնած վարկային պարտավորությունները զրոյացնելու մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկից: Հայտարարության մեջ ասվում է.

«Հայկական Բանակը, վերջին օրերի ընթացքում մարտնչելով հակառակորդի հետ, հերոսաբար պաշտպանում է մեր Հայրենիքն ու ապահովում բոլորիս անդորրը:

Խոնարհվելով հանուն Հայրենիքի պաշտպանության մեր Բանակի և շփման գիծ մեկնած կամավոր տղաների սխրագործությունների առաջ` ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկն ամբողջությամբ զիջում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հակառակորդի նենգ գործողությունների հետևանքով մարտերում զոհված հերոսների և նրանց ընտանիքների՝ Բանկի առջև ստանձնած վարկային պարտավորությունները:

Հավերժ փա՛ռք նահատակված հերոսներին:

Ցավում ենք և հպարտանում»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում