Քաղաքականություն

ԱՄՆ պետդեպն ազգերի ինքնորոշման իրավունքը ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքներից մեկն է համարում

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետդեպն ազգերի ինքնորոշման իրավունքը ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքներից մեկն է համարում

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Մարկ Թոները պետդեպում կայացած ասուլիսին հիշատակել է ազգերի ինքնորոշման իրավունքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում` անտեսելով ադրբեջանցի լրագրողների մի քանի անգամ տարբեր ձևակերպումներով կրկնվող և իրականությունը խեղաթյուրող հարցերը: Դրանց ի պատասխան Թոները հղում է կատարել Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթներին և նշել, որ ԼՂ հիմնահարցը պետք է լուծվի ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի սկզբունքների հիման վրա: ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը հիշեցրել է, որ կայուն հրադադարի վերականգնումից հետո պետք է անդրադառնալ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող գործընթացին, որը կարող է տանել խաղաղ կարգավորման: «Մենք աջակցում ենք Մինսկի խմբի շրջանակներում ընթացող գործընթացին, որը գործում է ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի սկզբունքների, մասնավորապես ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի սկզբունքների»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշել է Մարկ Թոները: Նրա խոսքով` ԱՄՆ-ը շարունակելու է այս հարցում գործակցել համանախագահ մյուս երկու երկրների` Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ:

Նրա խոսքով` ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և ՌԴ արտաքին գործերի նախարարների` ապրիլի 4-ի հեռախոսազրույցի քննարկման առաջին թեման եղել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնության դադարեցմանն ուղղված ջանքերը: ԱՄՆ պետքարտուղարը և ՌԴ ԱԳ նախարարը կոչ են արել Հայաստանին և Ադրբեջանին վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: «Մենք դատապարտում ենք տեղի ունեցող բռնությունները, ցավում ենք մեծաթիվ զոհերի, այդ թվում քաղաքացիական անձանց համար: Կոչ ենք անում երկու կողմերին անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը և խուսափել լարվածության աճից»,- շեշտել է Թոները: Նա նաև ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պետք է քաղաքական կամք ցուցաբերեն հրադադարի և ի վերջո երկարատև խաղաղության հասնելու համար: «Մենք` որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր շարունակելու ենք ջանքեր գործադրել երկու կողմերին բանակցային գործընթացին բերելու համար»,- ասել է Թոները:

«Խաղաղության խաչմերուկ»-ը տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի հանձնառության արտացոլումն է. Կանադայի դեսպանի հարցազրույցը

Քաղաքականություն

«Խաղաղության խաչմերուկ»-ը տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի հանձնառության արտացոլումն է. Կանադայի դեսպանի հարցազրույցը

ՀՀ ԱԺ նախագահը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

ՀՀ–ն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործընթացները չի կապում միմյանց․ Արմեն Գրիգորյան

Քաղաքականություն

ՀՀ–ն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործընթացները չի կապում միմյանց․ Արմեն Գրիգորյան

Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից

Քաղաքականություն

Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից

ՌԴ-ն մինչև այսօր էլ զենք-զինամթերքն ամբողջությամբ չի մատակարարել․ ՀՀ ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

ՌԴ-ն մինչև այսօր էլ զենք-զինամթերքն ամբողջությամբ չի մատակարարել․ ՀՀ ԱԽ քարտուղար

Հայաստանն ինտենսիվ աշխատանք է տանում գերիների վերադարձի ուղղությամբ․ ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

Հայաստանն ինտենսիվ աշխատանք է տանում գերիների վերադարձի ուղղությամբ․ ԱԽ քարտուղար

Չինաստանի նախագահը կարևոր ելույթով հանդես կգա «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»-ի 70-ամյակին նվիրված համաժողովին

Քաղաքականություն

Չինաստանի նախագահը կարևոր ելույթով հանդես կգա «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»-ի 70-ամյակին նվիրված համաժողովին

Ադրբեջանը դեռ չի արձագանքել հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու մասին Հայաստանի առաջարկին․ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

Ադրբեջանը դեռ չի արձագանքել հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու մասին Հայաստանի առաջարկին․ԱԽ քարտուղար

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալեն Բարսեին՝ ԵԽ ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալեն Բարսեին՝ ԵԽ ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Մեզ համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է. Հնդկաստանի ԱԳ նախարար

Քաղաքականություն

Մեզ համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է. Հնդկաստանի ԱԳ նախարար

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում