Սպորտ

Յուրա Մովսիսյանը մեծ պատիվ է համարում Ռոման Բերեզովսկու կողքին խաղալը

2 րոպեի ընթերցում

Յուրա Մովսիսյանը մեծ պատիվ է համարում Ռոման Բերեզովսկու կողքին խաղալը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն անդրադարձել է հավաքականի կազմում դարպասապահ Ռոման Բերեզեովսկու հրաժեշտի հանդիպմանը:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Մովսիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղադրել է Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպմանը Հանրապետական մարզադաշտի տրիբունայում բացված մեծ պաստառի լուսանկարը Ռոման Բերեզովսկու նկարով և կատարել հետևյալ գրառումը: «Մեծ պատիվ էր մեր ավագի կողքին խաղալը: Շնորհակալություն և հաջողություն»:

Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպմանը Հայաստանի հավաքականի երկարամյա դարպասապահ Ռոման Բերեզովսկին անցկացրեց իր հրաժեշտի խաղը: Հանդիպման ընդմիջմանը Ռոման Բերեզովսկին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից որպես նվեր ստացավ Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենա, իսկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նրան պարգևատրեց Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը Բերեզովսկուն նվիրեց նրա նկարը:

Յուրա Մովսիսյանը Բելառուսի դեմ ընկերական խաղին մասնակցելու համար հավաքական չէր հրավիրվել: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, որ քանի դեռ ինքը ղեկավարում է ֆեդերացիան, Յուրա Մովսիսյանը, Ռոբերտ Արզումանյանը և Գևորգ Կասպարովը հավաքական չեն հրավիրվելու:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում