Սպորտ

Տխուր եմ, որ որպես ֆուտբոլիստ այլևս խաղադաշտ դուրս չեմ գա. Բերեզովսկի

1 րոպեի ընթերցում

 Տխուր եմ, որ որպես ֆուտբոլիստ այլևս խաղադաշտ դուրս չեմ գա. Բերեզովսկի

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին, ով Բելառուսի դեմ ընկերական խաղում հավաքականի կազմում անցկացրեց իր հրաժեշտի հանդիպումը, շատ ոգևորված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կազմակերպած անակնկալից: «Շատ ոգևորված եմ, որ մեր ֆեդերացիայի ղեկավարությունը կարողացավ նման հրաժեշտ կազմակերպել, նման անակնկալ մատուցել: Նաև շատ ուրախ եմ ևս մեկ անգամ հայրենիքում լինելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Բերեզովսկին:

Բերեզովսկին հավելեց, որ մի կողմից էլ տխուր զգացողություններ ունի, քանի որ գիտակցում է, որ որպես ֆուտբոլիստ այլևս խաղադաշտ դուրս չի գա:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Ռոման Բերեզովսկուն Toyota Prado Land Cruiser մակնիշի ավտոմեքենա է նվիրել: Հայկական ֆուտբոլի զարգացման մեջ ունեցած ներդրման համար Բերեզովսկին նաև պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: Ռոման Բերեզովսկին Հայաստանի ազգային հավաքականում իր նորամուտը նշել է 1996թ. օգոստոսի 31-ին՝ Պորտուգալիայի հավաքականի դեմ խաղում: Նա Հայաստանի ազգային ընտրանում կազմում անցկացրել է 94 հանդիպում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում