Վարչապետի հանձնարարությամբ կառավարությունը ՎՊ-ի հետ կուսումնասիրի սոցփաթեթի օգտագործման խախտումները
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Պետական ծառայողներին տրամադրվող սոցիալական փաթեթի շրջանակում Հայաստանում և Արցախում հանգստի ապահովման և ծառայության արդյունավետության ու օգտագործման հնարավոր խախտումների հետ կապված առկա են լուրեր ու մտահոգություններ: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:«Հանձնարարաում եմ էկոնոմիկայի ու ֆինանսների նախարարություններին՝ Վերահսկիչ պալատի հետ միասին այս հարցին հետամուտ լինել, միասին քննարկել, կարճ ժամկետում առաջարկություններ ներկայացնել՝ ծրագրի արդյունավետության բարձրացման ու հնարավոր չարաշահումների կանխման վերաբերյալ»,-«Արմենպրես»-իհաղորդմամբ՝ ասաց ՀՀ վարչապետը:
2012 թվականին ՀՀ կառավարությունը պետական ոլորտի աշխատողների համար ներդրեց սոցիալական փաթեթի ծրագիրը: Սոցիալական փաթեթը ներառում էառողջապահական փաթեթ` բժշկական օգնության և սպասարկման կազմակերպում և ֆինանսավորում, հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում,ուսման վճար, հանգստի ապահովում ՀՀ-ում և ԼՂՀ-ում:2014 թվականի հունվարի 1-ից սոցիալական փաթեթի պարտադիր պայման հանդիսացող ծառայությունը դարձել է առողջապահական փաթեթը: