Արցախ

Կիևում բացվել է Ուկրաինայում հայ գրքի տպագրության 400-ամյակին նվիրված ցուցահանդես

1 րոպեի ընթերցում

 Կիևում բացվել է Ուկրաինայում հայ գրքի տպագրության 400-ամյակին նվիրված ցուցահանդես

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիևում բացվել է Ուկրաինայում հայ գրատպության 400-ամյակին նվիրված ցուցահանդես: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով analitika.ua.net կայքը, մարտի 23-ին Ուկրաինայի Վ.Ի. Վերնադսկու անվան ազգային գրադարանում բացվել է «Հայկական ժառանգությունը» խորագրով ցուցահանդես, որը նվիրված է Ուկրաինայի հայերի պատմությանը և մշակույթին:

Ցուցահանդեսի բացմանը մասնակցել է Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը, ուկրաինացի պաշտոնատար անձինք, հայկական համայնքի ներկայացուցիչներ: Միջոցառման ժամանակ հայկական գրականություն է հանձնվել ուկրաինական Վ.Ի. Վերնադսկու անվան գրադարանին:

Ուկրաինայում հայ գրատպության 400-ամյակին նվիրված միջոցառումները մեկնարկել են մարտի 3-ին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում