Արցախ

Հնչակյանները Փարիզում ձախողել են ադրբեջանական քարոզչությունը

1 րոպեի ընթերցում

Հնչակյանները Փարիզում ձախողել են ադրբեջանական քարոզչությունը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Փարիզի «Նազարբեկ» երիտասարդական միությունը կանխել է Փարիզում ադրբեջանական քարոզչությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունից, մարտի 20-ին Փարիզում «Լամուրէօ» նվագախումը պատրաստվում էր «Շանզէլիզե» թատրոնում անցկացնել ադրբեջանական քարոզչության կողմից պատվիրված համերգ՝ նվիրված այսպես կոչված «Խոջալուի դեպքերին»:

Իմանալով այս մասին` Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Փարիզի «Նազարբեկ» երիտասարդական միության մի քանի տասնյակ անդամներ ադրբեջանական կեղծ քարոզչության դեմ բողոքելու համար ցույց են անցկացրել թատրոնի շենքի դիմաց և ձախողել համերգի կայացումը: Վերջին վայրկյանին կազմակերպիչները չեղյալ են հայտարարել ադրբեջանական քարոզչության հերթական դրսևորումը:

«Սա հայ երիտասարդության մեծ հաղթանակն էր: Ադրբեջանցիների քարոզչությունն այստեղ՝ Փարիզում չի անցնելու: Մենք ունենք այդ հանձնառությունը»,-ասված է հնչակյան երիտասարդական կազմակերպության հաղորդագրությունում:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում