Արցախ

Ռուսաստանն օժանդակում Է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանն օժանդակում Է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը կողմերի ձեռքին է, այլ ոչ թե միջազգային միջնորդների: Այդուհանդերձ, Ռուսաստանը հետեւողականորեն աշխատում Է լուծմանն օժանդակելու ուղղությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Իրոք, գոյություն ունեցող միջազգային ձեւաչափերում Ռուսաստանը, լինելով այդ ձեւաչափերի պատասխանատու մասնակիցը, շարունակում Է (ԼՂ հակամարտության կարգավորման) աշխատանքը»,- ասել Է նա, նշելով, որ «դա ոչ թե մեկանգամյա ջանք է, այլ հետեւողական ուղեգիծ»: «Բայց ինչ-ինչ վերջնական որոշումներ, վերջնական նախաձեռնություններ կարող են առաջադրել միայն հակամարտության կողմերը»,-հավելել Է Պեսկովը: «Ոչ միջազգային միջնորդները, ոչ Ռուսաստանը, չեն կարող Հայաստանի եւ Ադրբեջանի փոխարեն կարգավորել հակամարտությունը»,-հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ռուսաստանի նրա պաշտոնակից Վլադիմիր Պուտինը մարտի 10-ին Կրեմլում կայացած բանակցությունների ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորումը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում