Քաղաքականություն

ՀՀ Նախագահը Դիվանագետի օրվա առթիվ պարգևատրել և աստիճաններ է շնորհել մի շարք դիվանագետների

3 րոպեի ընթերցում

ՀՀ Նախագահը Դիվանագետի օրվա առթիվ պարգևատրել և աստիճաններ է շնորհել մի շարք դիվանագետների

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել Դիվանագետի օրվա առթիվ մի շարք դիվանագետների պարգևատրելու և դիվանագիտական աստիճաններ շնորհելու մասին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, Դիվանագետի օրվա առթիվ, երկարամյա անբասիր գործունեության համար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Արտեմի Հովակիմյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Խիկարի Մարգարյանին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Դիվանագետի օրվա առթիվ, արդյունավետ և բարեխիղճ գործունեության համար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Կիմի Բալայանը պարգևատրել է Մխիթար Գոշի մեդալով, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Վանիկի Մկրտչյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով, Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական Վարուժան Վարդգեսի Ներսեսյանին պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան է շնորհվվել Արտակ Ապիտոնյանին` Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Արաիկ Բադալյանին` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ,

Արմեն Ղեվոնդյանին` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի խորհրդական, Ֆադեյ Չարչօղլյանին` Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Արմեն Պապիկյանին` Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ:

Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան է շնորհվել Հրայր Կարապետյանին` Սանկտ Պետերբուրգում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս, Գագիկ Հովհաննիսյանին` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության ՆԱՏՕ-ի բաժնի խորհրդական, Հասմիկ Տոլմաջյանին` Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում