Արտավազդ Փելեշյանն ու Տիգրան Մանսուրյանն այցելեցին Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական մշակույթի երկու վառ ներկայացուցիչները` ռեժիսոր Արտավազդ Փելեշյանը և կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, այցելեցին Կոմիտասի թանգարան-ինստիտուտ: Ճանաչված արվեստագետները թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանի ուղեկցությամբ շրջեցին մշակութային օջախում, ծանոթացան ներկայացվող ցուցանմուշներին, թանգարանի ստեղծման պատմությանը:

«Արտավազդ Փելեշյանը աշխարհռչակ կինոռեժիսոր է, մեծագույն համբավի տեր հայ, արվեստագետ և այսօր Կոմիտասի թանգարան-ինստիտուտում գտնվելը, անշուշտ, խորհրդանշական է, որովհետև Փելեշյանն իր ֆիլմերում արտակարգ տեղ է հատկացրել երաժշտությանը: Ես քանիցս ականատես եմ եղել, թե ինչպես ֆիլմը սկսելուց առաջ նախ համապատասխան երաժշտությունն է որոնել»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում թանգարան-ինստիտուտ կատարած այցից հետո նշեց Տիգրան Մանսուրյանը:

Ճանաչված կոմպոզիտորը վստահ է` կինոյի և երաժշտության համակցումը Փելեշյանի համար սկզբունքային է: «Այն, որ այսօր Փելեշյանը հայ երաժշտության կենտրոնում է` Կոմիտասի տանը, շատ գեղեցիկ փաստ է»,-շեշտեց Տիգրան Մանսուրյանը:

«Եկանք խոնարհությամբ, վայելեցինք հոգով, սրտով: Հարուստ ենք». ճանաչված արվեստագետները հենց այս մակագրությունը թողեցին թանգարան-ինստիտուտի հուշամատյանում:

2013թ. մայիսի 30-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն իր նիստում որոշում ընդունեց Կոմիտասի թանգարան -ինստիտուտ ստեղծելու մասին: Այդ որոշմամբ անհատույց օգտագործման իրավունքով ՀՀ մշակույթի նախարարությանը տրամադրվեց Կոմիտասի անվան զբոսայգում գտնվող նախկին մշակույթի պալատը, որի հիման վրա կառուցվեց թանգարան-ինստիտուտի նոր շենքը: Թանգարանի նախագծի հեղինակն ու ճարտարապետն է Արթուր Մեսչյանը: Թանգարանն ունի 8 սրահ մշտական ցուցադրությամբ, որի հեղինակ եւ համադրողը Վարդան Կարապետյանն է, ձեւավորող–նկարիչը՝ Ալբերտո Տորսելոն:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում