1 րոպեի ընթերցում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վավերագրական ֆիլմերի «Արցախ» ստուդիայի «Թալիշներ. պարտադրված ճակատագիր» ֆիլմը փետրվարի 26-ին ներկայացվել է Թբիլիսիի թալիշ համայնքի ուշադրությանը:
Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրինստուդիայից, դիտումից հետո տեղի է ունեցել քննարկում՝ Ադրբեջանում թալիշ ժողովրդի խնդիրների, ինչպես նաև անկախությանը միտված գործուն քայլերի վերաբերյալ:
Ըստ ստուդիայի հաղորդագրության՝ տնտեսական ճգնաժամի ֆոնին Ադրբեջանում թափ են հավաքում ազգային շարժումները, որոնք մինչ այդ զսպված դիրքորոշում էին դրսևորում իշխանությունների հանդեպ: Կենտրոնական իշխանության թուլացումը Ադրբեջանում ապրող էթնիկ ժողովուրդների ազգային ինքնագիտակցության բարձրացման հիմք է ստեղծում: Այժմ այդ շարժումներն իրական մի ուժի են վերածվում՝ ուժ, որ ունակ է արագացնել Ադրբեջանի փլուզումը: