Սպորտ

Ես ցանկանում էի գնել Դմիտրի Տարասովին, իր բոլոր տուգանքներով հանդերձ. Ռամզան Կադիրով

2 րոպեի ընթերցում

Ես ցանկանում էի գնել Դմիտրի Տարասովին, իր բոլոր տուգանքներով հանդերձ. Ռամզան Կադիրով

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկովյան «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբը հրաժարվել է վաճառել կիսապաշտպան Դմիտրի Տարասովին Գրոզնիի «Տերեկ» -ին: Այս մասին ասել է Գրոզնիի «Տերեկ» ակումբի պատվավոր նախագահ և Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը, հաղորդում է «Արմենպրես» -ը` հղում կատարելով sport.ru կայքին:

Նախկինում Կադիրովը հայտարարել էր, որ «Տերեկ» -ը պատրաստ է գնել կիսապաշտպանին և վճարել ֆուտբոլիստի փոխարեն տուգանքը, որը ակումբի որոշմամբ պետք է վճարեր Տարասովը ՝ թուրքական «Ֆեներբախչե» թիմի հետ կայացած հանդիպումից հետո Պուտինի նկարով շապիկի ցուցադրության համար:

«Ես կարծում եմ, որ Տարասովը ոչ մի խախտում թույլ չի տվել: Այդ մարդը սիրում է իր նախագահին, սիրում է իր հայրենիքը: Նա ցույց տվեց, որ մարզիկները, ֆուտբոլիստները, դերասանները և ժողովուրդը աջակցում մեր նախագահ Վլադիմիր Պուտինին: Ես ցանկանում էի գնել նրան, իր բոլոր տուգանքներով հանդերձ, որոնք որպես պատժամիջոց պիտի վճարի Տարասովը: Այսօր մենք ստացանք պատասխան, որ «Լոկոմոտիվ»-ը պատրաստ չէ խոսել տրանսֆերի մասին: Մերժում: Բայց ինչ արած: Ես ցանկանում էի նրան աջակցել և այս առաջարկը ես քննարկել եմ «Տերեկ» -ի ղեկավարության հետ, սա իմ կողմից PR քայլ չէ, ես իրոք ցանկանում էի գնել Դմիտրի Տարասովին » - ասել է Ռամզան Կադիրովը:

Լուսանկարը` Коммерсантъ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում