SARF-ը սիրիահայերի համար հանգանակել է 1,2 մլն ԱՄՆ դոլար
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հայ օգնությանհիմնադրամը (SARF) փետրվարի 21-ին կազմակերպած «Փրկիր կյանք» հեռուստամարաթոնի միջոցով հանգանակել է ավելի քան 1,2 միլիոն ԱՄՆ դոլար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ասպարեզ» պարբերականը:
Շուրջ 6 ժամ տևած հանգանակության հեռարձակման ժամանակ ելույթ են ունեցել ամերիկահայ համայնքի, դպրոցների ու տարատեսակ կառույցների ներկայացուցիչներ՝ հորդորելով օգնել Սիրիայի պատերազմական իրադրության մեջ գտնվող հայերին: