Արցախ

Արցախի Նախագահը մասնակցել է զինծառայողների բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը

1 րոպեի ընթերցում

Արցախի Նախագահը մասնակցել է զինծառայողների բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 16-ին այցելել է Մարտակերտի շրջան: Մատաղիս ավանում Նախագահը մասնակցել է պաշտպանության բանակի զինծառայողների համար նոր բազմաբնակարան շենքի բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, այնուհետեւ Բակո Սահակյանը Մարտակերտ շրջկենտրոնում մասնակցել է զինծառայողների համար բազմաբնակարան շենքի հիմնարկեքի արարողությանը:

Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել մոսկվաբնակ բարերար Ռուբեն Գրիգորյանին նման կարեւոր ծրագրերին աջակցելու համար` դա որակելով որպես հայրենասիրության օրինակելի դրսեւորում:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ զինծառայողների սոցիալական պայմանների բարելավումն այսուհետ եւս կլինի պետության հատուկ ուշադրության կենտրոնում:

Միջոցառմանը մասնակցում էին պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում