Քաղաքացիական անձին թիրախավորելը ահաբեկչական պետության քայլ է. Արցախում արձագանքում են Ադրբեջանի պահվածքին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքացիական անձին թիրախավորելը ահաբեկչական, հանցագործ պետության քայլ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը` անդրադառնալով Արցախում ադրբեջանական կողմից դիպուկահարի կրակոցից քաղաքացիական անձի սպանությանը:«Մարդն անասնապահ է և դառնում է Ադրբեջանի թիրախը. սա խոսում է այն մասին, որ մենք գործ ունենք ահաբեկչական պետության հետ: Մի պետության, որը «Իսլամական պետություն»-ից ոչնչով չի տարբերվում: Նա խախտում է բոլոր բարոյական, իրավական նորմերը:

Ադրբեջանը հայտարարում է, թե պահում է հայ պատանդների, որը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: Ժամանակակից աշխարհում պատանդներ են պահում ահաբեկիչները, հանցագործները, իսկ իրենք պետական մակադակով են դրա մասին հայտնում: Մենք գիտենք, թե ինչպիսի պետության հետ գործ ունենք, բայց միջազգային հանրությունը նույնպես պետք է համարժեք արձագանքի: Դժբախտաբար, այս բանը մենք չենք տեսնում»,-ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղարը: Մեր այն դիտարկմանն ի պատասխան, թե արդյոք Ադրբեջանը նման քայլով փորձում է հասարակության ուշադրությունը շեղել արտաքին խնդիրների՞ց, Դավիթ Բաբայանը նշեց, որ ադրբեջանական իշխանությունների այդ մոտեցումը միշտ եղել է:

«Ներքին խնդիրներից ուշադրությունը շեղելու տարբերակը միշտ էլ կա՝ հատկապես, երբ կան սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ: Ալիևի և իշխող վերնախավի համար ձեռնտու է, որ իրենք մեծ զոհեր տան: Դիակները տարբեր գյուղեր բերելով` նրանք դա վերածում են քաղաքական շոուի՝ ցույց տալով, որ ժողովրդի թշնամին հայերն են, ոչ թե կոռումպացված ռեժիմը»,-հավելեց Դավիթ Բաբայանը: Արցախի նախագահի մամուլի քարտուղարը վստահեցրեց, որ հայկական զինված ուժերի կողմից սահմանին իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է, ադրբեջանցի զինվորները ետ են շպրտվել, նրանք ունեն բազմաթիվ կորուստներ: Դավիթ Բաբայանի խոսքով, սա իրենց համար ևս մեկ դաս է եղել: Ըստ նրա` որքան նման դեպքերը կրկնվեն, հակառակորդը ստանալու է համարժեք պատասխան:

Հակառակորդի կողմից փետրվարի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, «ԻՍՏԻԳԼԱԼ» տեսակի դիպուկահար հրացանից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել քաղաքացիական անձ, ԼՂՀ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի հովիվ, 1962թ. ծնված Հակոբ Համբարձումյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Հայերեն English Русский

Չինաստանում կկայանա Թրամփ-Պուտին-Սի Ծինփին հանդիպումը

Հրաշք Միսիսիպիի վրա. զբոսանավի և տանկերի բախումից հետո փրկվել է շուրջ 180 մարդ

Նարե Իսախանյանը կատարեց իր խոստումն ու հասավ նշանակալի հաջողության՝ նվաճելով Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը

Հայաստանում արհեստական բանականության զարգացումը պետք է հիմնված լինի մարդկանց իրական կարիքների վրա. Երևանում անցկացվել է «ԱԲ Ագորա»-ն

Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը

Դատախազությունը երկու դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն է խնդրել ԲԴԽ-ից

Մոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգը

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Շատ մոտ ենք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և սահմանները լիարժեք բացելու քայլին․ Փաշինյան