Շվեդիայի հայկական համայնքն ակնկալում է երկրի կառավարության դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված Շվեդիայում հայկական համայնքը 2016 թվականին ակնկալում է Շվեդիայի կառավարության դիրքորոշումը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Շվեդիայի հայկական ասոցիացիայի խոսնակ Վահագն Ավեդիանը:«Շվեդիայի խորհրդարանը 2010-ինճանաչեց Հայոց ցեղասպանությունը և կոչ արեց կառավարությանը նույնպես դիրքորոշում հայտնել: Նախկին կառավարությունն այդ ուղղությամբ ոչինչ չարեց, բայց ներկա կառավարությունն ասել է, որ մեկ տարվա ընթացքում իրենց կարծիքը կհայտնեն: Մենք հետևում ենք այդ գործընթացին և ակնկալում, որ այս տարի կառավարությունը կհայտնի իր դիրքորոշումը»,-ասաց Վահագն Ավեդիանը: Նրա խոսքով, Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված պարբերաբար է աշխատանք տարվում: Բավական ակտիվ էր 2015 թվականը: Շվեդական լրատվամիջոցները բազմաթիվ հոդվածեր, ռեպորտաժներ հրապարակեցին Հայոց ցեղասպանության թեմայով:

«Պետք է ակտիվորեն աշխատել շվեդ-հայկական խորհրդարանական խմբի հետ: Նրանց ակտիվությունը, կարելի է ասել, նաև մեր ակտիվությունից է կախված, և մենք նախատեսում ենք աշխատել այդ ուղղությամբ: Կարծում եմ, որ Հայոց ցեղասպանության հարցի կողքին պետք է դնել նաև Արցախի հարցը: Մանավանդ, տեսանք, ԵԽԽՎ երկու հակահայկական զեկույցներ քննարկվեցին»,-ավելացրեց Վահագն Ավեդիանը:

Շվեդիայի հայկական ասոցիացիայի խոսնակը նշեց, որ հայկական համայնքի համար կարևոր է նաև սիրիահայ գաղթականների հարցը: Վերջին շրջանում մեծ թվով սիրիահայեր են հասել Շվեդիա: «Փորձում ենք օգնել տարբեր հարցերով, իսկ խնդիրները բազմազան են` նյութական, կրթական, փաստաթղթային հարցեր և այլն»,-ասաց Վահագն Ավեդիանը` նշելով, որ հայկական միությունները զբաղվում են շաբաթօրյա կամ կիրակնօրյա դպրոցների աշխատանքների կազմակերպմամբ:

Հայերեն English Русский

Այս խաղում որոշիչ եղան դետալային սխալները. Տուլիպան` «Յագելոնիա»-ի դեմ խաղի մասին

«Արարատ-Արմենիա»-ն Լեհաստանում զիջեց «Յագելոնիա»-ին

Տեղի է ունեցել COP17–ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Մադուրոն Նյու Յորքի դատարանում նոր մեղադրանքները կեղծ է անվանել

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն

Ռումինիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարվածից հետո «Wine Trader» լցանավի անձնակազմի յոթ անդամներն անհետ կորել են

Ամիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրել

Կալասը Ուկրաինայի կողմից ՌԴ նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածները օրինական է որակել