ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Լաթակիայի շրջանի Ղնեմիե բնակավայրում գտնվող Սուրբ Գևորգ եկեղեցին մասամբ վնասվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Գանձասար» թերթի թղթակից Հովիկ Շեհիրյանը: Ղնեմիե բնակավայրը գտնվում էր զինյալ խմբավորումների ազդեցության ներքո:
«Զինյալ խբավորումները իջեցրել էին եկեղեցու խաչը, եկեղեցու սրահը հրկիզված է, սակայն այն կանգուն է»,-ասել է «Գանձասար» թերթի թղթակիցը: Հայ առաքելական Սուրբ Գեւորգ եկեղեցին կառուցվել է 1875 թվականին: