ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգում կայացել է Ադրբեջանում հայկական ջարդերի տարելիցին նվիրված միջոցառում

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի մայրաքաղաք Փրովիդենսում Սբ. Սահակ և Մեսրոպ Հայ եկեղեցու մշակութային կոմիտեն, Ռոդ Այլենդի հիշատակի կոմիտեն և Հայ փախստականների սոցիալ-տնտեսական զարգացման ասոցիացիան (ARSEDA) հունվարի 16-ինկազմակերպել են «Մեկ դար տևած ցեղասպանություն։ Բաքվի սև հունվարը» վերնագրով վավերագրական ֆիլմի ցուցադրում։

Ինչպես ««Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից, միջոցառմանը, որը նվիրված էր Ադրբեջանում հայկական ջարդերի տարելիցին, մասնակցել են ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, նահանգային խորհրդարանի անդամ Կեթրին Կազարյանը, Սբ Սահակ և Մեսրոպ Հայ եկեղեցու ներկայացուցիչներ, լրագրողներ, Բաքվի հայ փախստականներ, տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ։

Ֆիլմի ցուցադրումից հետո ԱՄՆ-ում Արցախի ներկայացուցիչ Ռ․ Ավետիսյանը, Ռոդ Այլենդի նահանգային խորհրդարանի անդամ Կ.Կազարյանը, ARSEDA-ի ղեկավար Կարեն Բաղդասարյանը, հոգևորականներ հանդես են եկել ելույթներով։ Ֆիլմի ստեղծագործական խմբի անդամ Հայկարամ Նահապետյանը ներկայացրել է վավերագրական ֆիլմի մասին մանրամասներ։

ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցիչ Ռ․ Ավետիսյանը ելույթից հետո պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը, բանակցային գործընթացին և փախստականների խնդիրներին։

Հայերեն English Русский

ՄԱԿ-ում նշել են, որ օզոնային անցքը փոքրացել է մինչև վերջին տասնամյակների ընթացքում նվազագույն չափերը

Հայաստանը գազի մատակարարման հարցում շարունակելու է այլընտրանքներ փնտրելու մարտավարությունը. Ալեն Սիմոնյան

Գազայում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի

Մոսկվան կարծում է, որ էներգետիկ հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությունները պետք է ամրապնդվեն գործողություններով

Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբը նշել է գործունեության 40-ամյակը

ՀՀ ԱԺ նախագահն ու Վրաստանի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր

ԵՄ-ն կառաջարկի արտակարգ պաշտպանության մեխանիզմ միգրանտների զանգվածային հոսքի դեմ. ֆոն դեր Լայեն

Ալեն Սիմոնյանը Գանձասարում Հիքմեթ Հաջիևի հայտարարություններից հետո հեռախոսազրույց է ունեցել նրա հետ

ՀՊՏՀ-ի կազմակերպած այս տարվա աշխատանքի տոնավաճառին մասնակցել է ավելի քան 70 գործատու

Վահագն Խաչատուրյանն ու Անդրեա Բարբարա Բումանն անդրադարձել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև դինամիկ զարգացող համագործակցության օրակարգին