Արցախ

Բակո Սահակյանը մասնակցել է Արցախի 100-ամյա բնակչուհու հոբելյանին

1 րոպեի ընթերցում

Բակո Սահակյանը մասնակցել է Արցախի 100-ամյա բնակչուհու հոբելյանին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 8-ին Ասկերան քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցել է քաղաքի բնակչուհի Զմրուխտ Գեւորգյանի 100-ամյա հոբելյանին նվիրված տոնական միջոցառմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահը կարեւորել է նման միջոցառումները՝ հավելելով, որ այսուհետ էլ շարունակվելու են իրականացվել առողջապահական, սոցիալական եւ տնտեսական համալիր ծրագրեր՝ ուղղված քաղաքացիների կենսամակարդակի եւ կյանքի տեւողության ցուցանիշների բարձրացմանը:

Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում