Հրաչյա Ռոստոմյանը հնարավորության դեպքում Հենրիխ Մխիթարյանին կտար «հանդիսատեսի համակրանք» մրցանակը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ)գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը ավելորդ է համարում տարվա լավագույն մարզիկների ցանկի վերաբերյալ խոսակցությունները: Մասնավորապես, սպորտասերների համար անհասկանալի է, թե ինչու ցանկում ներառված չեն Լևոն Արոնյանն ու Հենրիխ Մխիթարյանը: Այս հարցին Հրաչյա Ռոստոմյանն անդրադարձավ տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին` նշելով, որ լավագույններին որոշել են մարզական լրագրողները: «Լավագույն տասը մարզիկներին որոշել են մարզական լրագրողները, ես համամիտ եմ այդ տասնյակի հետ: Իհարկե, Հենրիխ Մխիթարյանն ու Արոնյանը մեծ մարզիկներ են ու մեծ հեղինակություն են բերում Հայաստանի Հանրապետությանը, պետք չէ յուրաքանչյուր տարի այս հարցը դարձնել հանրային քննարկման առարկա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Հրաչյա Ռոստոմյանը:

Նա հավելեց, որ եթե լինեին «հանդիսատեսի համակրանք» կամ «Հայաստանի ճանաչելիությունը բարձրացնող» մրցանակներ, նա դա կնվիրեր Հենրիխ Մխիթարյանին: «Հենրիխ Մխիթարյանը շատ լավ ֆուտբոլ է խաղում Դորտմունդի «Բորուսիա»-ի կազմում, փառք ու պատիվ նրան»,-ավելացրեց Ռոստոմյանը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի և Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն է ճանաչվել Հայաստանի 2015 թվականի լավագույն մարզիկ:Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հարցման արդյունքներով որոշվել են 2015 թվականի մրցաշրջանի 10 լավագույն մարզիկները: Նրանք են՝ ԱրթուրԱլեքսանյան՝հունահռոմեականոճիըմբշամարտ` 339միավոր,ՄիհրանՀարությունյան՝հունահռոմեականոճիըմբշամարտ`267, ՀարությունՄերդինյան՝ սպորտայինմարմնամարզություն` 265, ՏիգրանՄարտիրոսյան՝ծանրամարտ`231, ԱրթուրԹովմասյան՝սպորտայինմարմնամարզություն`113, ԱրմանԵրեմյան՝թաեքվոնդո`107, ՏիգրանԿիրակոսյան՝սամբո` 106, ԱրամԱվագյան՝բռնցքամարտ` 101, ԱնդրանիկԿարապետյան՝ծանրամարտ`99, Սմբատ Մարգարյանծանրամարտ`95:

Լավագույն թիմ է ճանաչվել Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը: Մարզական լրագրողները հարցաթերթիկներում նշել են ևս 4 մարզիկների անուններ. Արթուր Դավթյան (սպորտային մարմնամարզություն, 81 միավոր), Լևոն Արոնյան (շախմատ, 35 միավոր) և Հենրիկ Մխիթարյան (ֆուտբոլ, 31 միավոր):

Հայերեն English Русский

Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինփինը BRICS-ի ընթացքում զրուցելու հնարավորություն կունենան. Պեսկով

Վրաստանում պետական դավաճանության մեղադրանքով ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարարը

Լիբանանը հայտարարել է, որ նոր բանակցություններ չի վարում Իսրայելի հետ

Սաուդյան Արաբիան հարձակումից հետո փակել է նավթի հիմնական խողովակաշարը

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

Նեպալում ջրհեղեղի հետևանքով անհետ կորած տասը մարդ է հայտնաբերվել

Ֆրանսիայի հյուսիսում ուղևորատար գնացքը դուրս է եկել ռելսերից. տուժել է 44 մարդ

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Պրահայում ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Կորեայի Հանրապետությունից նավը Մեծ Բրիտանիա է ժամանել Հյուսիսային ծովային ճանապարհով

Սի Ծինփինը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ մեկնել է Հնդկաստան