Արցախ

Քրիստափոր Իվանյանը մեծ դերակատարություն է ունեցել Արցախյան ազատամարտում հաղթանակում

1 րոպեի ընթերցում

Քրիստափոր Իվանյանը մեծ դերակատարություն է ունեցել Արցախյան ազատամարտում հաղթանակում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 23-ին մասնակցել է Արցախի հերոս Քրիստափոր Իվանյանի 95-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից,Նախագահ Սահակյանը կարեւորել է ազգի նվիրյալների հիշատակի հավերժացումը՝ նշելով, որ գեներալ Քրիստափոր Իվանյանը հայ ժողովրդի լավագույն զորավարներից է, ով մեծ դերակատարություն է ունեցել Արցախյան ազատամարտում հաղթանակի կերտման եւ ԼՂՀ պաշտպանության բանակի ստեղծման ու կայացման գործում:

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ Ազգային ժողովի Նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում