ԱՄՆ-ը ԼՂ հակամարտության խաղաղ լուծման հաստատ նպատակադրում ունի. Պետդեպ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման հաստատ նպատակադրում ունի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 21-ին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:

Նրան խնդրել են մեկնաբանել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի` դեկտեմբերի 19-ին Շվեյցարիայում կայացած հանդիպումը: Ինչպես ընդգծել է Քիրբին, «այդ գագաթնաժողովը երկու երկրների ղեկավարներին տարվա ընթացքում առաջին անգամ հնարավորություն տվեց հանդիպելու դեմ առ դեմ եւ հստակեցնելու դիրքորոշումները»: Նրա խոսքով՝ «նախագահներն ընդունեցին, որ իրադրությունը վատացել Է»:

Քիրբին նշել է Վաշինգտոնի աջակցությունը խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի կրճատմանն ուղղված միջոցառումներին: Նրա խոսքով՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում ԱՄՆ-ը Ռուսաստանի եւ Ֆրանսիայի գործընկերների հետ միասին շարունակում է քննարկել բոլոր այդ միջոցները:

Պետդեպարտամենտի ներկայացուցիչն ընդգծել է ժողովրդական դիվանագիտության կարեւորությունը հատկապես Լեռնային Ղարաբաղի համայնքների միջև, որտեղ մարդիկ սերնդեսերունդ ապրել են կողք կողքի եւ այժմ պետք է վերստին վստահեն միմյանց:

Հայերեն العربية English Русский

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան

Հայաստանի վարչապետն ու Ղրղզստանի նախագահը հանդես են եկել հայտարարություններով