Համայն Ռուսիո պատրիարքը շքանշան է շնորհել Սամվել Կարապետյանին

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ:Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ Սամվել Կարապետյանին շնորհել է Սուրբ մեծ իշխան Դանիլ Մոսկվացու III աստիճանի շքանշան՝ Դուբրովկայում սուրբ Կիրիլի ու Մեթոդիոսի տաճարի շինարարության հարցում ունեցած ավանդի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում էtashir.ru-ն:

Մոսկվայի նոր տաճարը գտնվում է Դուբրովկայում, այն կառուցվել է ի հիշատակ 2002 թվականի ողբերգական իրադարձությունների: Ինչպես հայտարարել է պատրիարք Կիրիլը, նոր սրբատեղիի կառուցումը ցույց է տալիս ահաբեկչության անմեղ զոհերի ու նրանց նկատմամբ վերաբերմունքը, ովքեր պաշտպանել ու պաշտպանում է վտանգներից:

Կիրիլի ու Մեթոդիոսի տաճարը Դուբրովկայում դարձել է առաջին եկեղեցին, որի շինարարությունը կայացել է Մոսկվայում 200 տաճարների շինարարության ծրագրի իրականացման շրջանակում, որի նախաձեռնությունը պատկանում է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքին:

Սա առաջին մրցանակը չէ, որին արժանացել է Սամվել Կարապետյանը: Այսպես, 2012 թվականին պատրիարք Կիրիլը նրան շնորհել էր Ռուս ուղղափառ եկեղեցու Փառքի ու ազնվության II աստիճանի շքանշան՝ սուրբ Նիկոլայ Հրաշագործի տաճարի վերականգնման գործում ունեցած ավանդի համար:

Իսկ 2001-ին Մոսկվայի ու Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսեյ 2-րդը նրան շնորհել էր սուրբ Դանիլ Մոսկվացու II աստիճանի շքանշան Կալուգայի մարզի Նեդելնոյե գյուղի եկեղեցու վերականգնման համար:

Հայերեն English

Լավրովը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի հարցը հրատապ է և պետք է արագ լուծվի

ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք

Լավրովը և Ֆիդանը Մոսկվայում հանդիպմանը կքննարկեն նաև իրավիճակը Հարավային Կովկասում

Հայտարարություն ՀՀ-ից ավտոբուսներով ուղևորների, ուղեբեռների միջպետական կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի ընտրության մրցույթի մասին

ՀԱՊԿ-ում կդիտարկեն Հայաստանի կողմից անդամավճարները չվճարելու համար կանոնադրության համապատասխան հոդվածը կիրառելու հարցը

Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո

Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնագրի համար շատ ժամանակ է ծախսել և ստիպված կլինի վճարել

Արթուր Պողոսյանը ներկայացրել է Քննչական կոմիտեի 2025 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

Հաշվառումների թեման որպես ընտրակեղծիքների աղբյուր ներկայացնելու հայտարարություններն ապատեղեկատվություն են. Նելլի Դավթյան

Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի