Քաղաքականություն

Սահմանին դիվերսիա կատարելով Ադրբեջանը պատասխանում է համանախագահների հայտարարությանը. ՀՀ ԱԳ նախարար

2 րոպեի ընթերցում

Սահմանին դիվերսիա կատարելով Ադրբեջանը պատասխանում է համանախագահների հայտարարությանը. ՀՀ ԱԳ նախարար

ԲԵԼԳՐԱԴ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յուրաքանչյուր տարի դեկտեմբերին ԵԱՀԿ նախարարական խորհրդի հանդիպումից առաջ Ադրբեջանը նվազեցնում է լարվածությունը սահմանին եւ հրաժարվում սադրանքներից, սակայն գագաթնաժողովում հայտարարությունից հետո կրկին մեծացնում լարվածությունն ու այդ կերպ պատասխանում հայտարարությանը: Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Բելգրադում լրագրողների իհետ զրույցում` անդրադառնալով դեկտեմբերի 4-ի գիշերը Ադրբեջանի կողմից դիվերսիայի հերթական փորձին, որի հետմղման ժամանակ հերոսաբար զոհվել է Արցախի պաշտպանության բանակի զինծառայող:

«Եռանախագահների հետ հանդիպման ժամանակ ասել եմ, որ ԵԱՀԿ նախարարական խորհրդի յուրաքանչյուր հանդիպումից առաջ Ադրբեջանը թուլացնում է լարվածությունը սահմանին, եւ երբ հայտարարությունն ընդունվում է՝ անմիջապես հետեւում է լարվածության աճ: Եռանախագահները կոչ են անում զերծ մնալ ուժի կիրառումից, լարվածությունից, խաղաղ ճանապարհով կարգավորել հարաբերությունները, եւ Ադրբեջանն այդպես է պատասխանում այդ հայտարարությանը: Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը խաղաղ ճանապարհով բանակցությունների միջոցով գնալ հիմնախնդրի կարգավորմանը, ինչպեսեւ կոչ են անում եռանախագահները, միջազգային հանրությունը»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշ) ուղղությամբ դեկտեմբերի 4-ին` ժամը 04:30-ի սահմաններում, հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման հերթական փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով` հետ շպրտել իրենց ելման դիրքերը:Ցավոք, ծավալված մարտերի ընթացքում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1995թ. ծնված Էրիկ Էդիկի Գրիգորյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում