Քաղաքականություն

ԵԽԽՎ հանձնաժողովի ընդունած զեկույցը չի կարող ազդեցություն ունենալ ԼՂ հակամարտության կարգավորման վերջնական արդյունքի վրա

3 րոպեի ընթերցում

ԵԽԽՎ հանձնաժողովի ընդունած զեկույցը չի կարող ազդեցություն ունենալ ԼՂ հակամարտության կարգավորման վերջնական արդյունքի վրա

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը պետք է անի հնարավոր և անհնար ամեն բան, որպեսզի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի ընդունած հակահայկական զեկույցը լիագումար նիստում չընդունվի և բանաձև չդառնա: Նոյեմբերի 21-ին այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը` անդրադառնալով ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի ընդունած հակահայկական զեկույցին` «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» խորագրով: «Մենք պետք է աշխատենք ուժերի գերագույն լարումով բոլոր ուղղություններով, այդ թվում` միջազգային խորհրդարանական հարթակներում, որպեսզի թույլ չտանք նման հակահայկական զեկույցների ու բանաձևերի ընդունումը: ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովն արդեն ընդունել է այդ զեկույցը, սակայն այն դեռ վերջնական չէ, ու մենք պետք է անենք հնարավոր ու անհնար ամեն բան, որպեսզի այն որոշում չդառնա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Մինասյանը:

Պատգամավորը նկատում է, նման զեկույցների ընդունումը իրականում որևէ ազդեցություն չի կարող ունենալ ԼՂ հակամարտության կարգավորման վերջնական արդյունքի վրա, սակայն կարող է խնդիրներ առաջացնել այդ վերջնական արդյունքին հասնելու համար: «Այն որ այդ փաստաթուղթը ոչ կառուցողական է ու որևէ կերպ չի նպաստում խնդրի կարգավորմանը, ոչ միայն մեր, այլ նաև Մինսկի խմբի համանախագահող երկրների ամենաբարձր ներկայացուցիչների կարծիքն է»,- ասաց նա:

Մինասյանի խոսքով` Հայաստանը պետք է բոլորի համար ակնհայտ դարձնի այն գործիքակազմը, որի շնորհիվ ադրբեջանցիները կարողանում են նման ոչ կառուցողական զեկույցներ անցկացնել: «Մենք պետք է ցույց տանք, որ կաշառելու եղանակով հնարավոր չէ ճշմարտություն ձեռք բերել, պետք է ցույց տանք, որ ստի ոտքը կարճ է, և այդ անպարկեշտ գործարքները վաղը կամ մյուս օրը պետք է սև խարան լինեն ոչ միայն կաշառք տվողին, այլ կաշառքը վերցնողին: Սա պետք է լինի մեր հիմնական գործիքակազմը, որպեսզի հնարավորինս սահմանափակենք խնդրի կարգավորմանը որևէ կերպ չնպաստող որոշումների ծնունդը»,- եզրափակեց պատգամավորը:

ԵԽԽՎքաղաքականհանձնաժողովը24կողմ,16դեմձայներիհարաբերակցությամբբրիտանացի պատգամավորՌոբերտՈւոլթերի՝«ԲռնությանաճըԼեռնայինՂարաբաղումևԱդրբեջանիայլ գրավյալտարածքներում»հակահայկականզեկույցըներառելէվեհաժողովիլիագումարնիստի օրակարգ:Ուոլթերն օգտագործել է այնպիսի հակահայկական և ոչ ճշգրիտ ձևակերպումներ, ինչպիսիք են`«հեռացնելՀայաստանիեւայլանկանոնզինվածուժերըԼեռնայինՂարաբաղիու Ադրբեջանիայլգրավյալտարածքներից,ապահովելԱդրբեջանիտարածքների ամբողջականությունը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում