Քաղաքականություն

Ահաբեկչին հերոսի կոչում տվողը ահաբեկչության դեմ պայքարի մասին խոսելու իրավունք չունի. Շարմազանովը պատասխանել է Ալիևին

2 րոպեի ընթերցում

Ահաբեկչին հերոսի կոչում տվողը ահաբեկչության դեմ պայքարի մասին խոսելու իրավունք չունի. Շարմազանովը պատասխանել է Ալիևին

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը զավեշտ է համարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե Ադրբեջանը ևս տուժում է ահաբեկչությունից Հայաստանի վարած «օկուպացիոն քաղաքականության հետևանքով»: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում Շարմազանովն ընդգծեց, որ մի պետություն, որը հերոսի կոչում է տալիս ահաբեկչին՝ Ռամիլ Սաֆարովին, ահաբեկչությունից խոսելու իրավունք չունի: «Մի պետություն, որը ղարաբաղյան պատերազմի ժամանակ իր զինված ուժերում օգտվել է միջազգային ահաբեկիչների՝ Շամիլ Բասաևի, Խատաբի, ուղղակի ծառայություններից, չեմ կարծում, որ իրավունք ունի խոսել ահաբեկչության դեմ պայքարի մասին: Երբ սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո համապատասխան երկրների համապատասխան ծառայությունները ֆիքսել են Ալ Քաիդայի զանգերը դեպի այդ երկրի մայրաքաղաքի համապատասխան մարդկանց, չեմ կարծում, թե նա իրավունք ունի պայքարել ահաբեկչության դեմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

Նա ընդգծեց, որ ժամանակին Ադոլֆ Հիտլերը, խոսելով իր շարժման մասին ասել է, որ իր շարժումը փաստացի քրիստոնեական է: «Եվ մենք տեսանք, թե որքան էր այդ շարժումը քրիստոնեական: Որքան Ադոլֆ Հիտլերի շարժումն էր քրիստոնեական, այնքան էլ Ադրբեջանի ղեկավարությունն իրավունք ունի խոսել ահաբեկչության դեմ պայքարի մասին»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում