Արցախ

Բեյրութում պայթյունի հետևանքով տուժածների թվում հայեր չկան

1 րոպեի ընթերցում

Բեյրութում պայթյունի հետևանքով տուժածների թվում հայեր չկան

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում ՀՀ դեսպանության նախնական տվյալներով՝ նոյեմբերի 12-ին Բեյրութում գրանցված պայթյունի հետևանքով տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:

Բեյրութում իրականացված երկու պայթյունների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 43-ի, վիրավորվել է ավելի քան 200 մարդ:Պայթյունները որոտացել են Լիբանանի մայրաքաղաքի հարավային շրջաններից մեկի բանուկ փողոցում, որտեղ բնակվում են առավելապես շիա մուսուլմաններ:Պայթյուններն իրականացրել են մահապարտները: Լիբանանի ներքին գործերի նախարար Նուհադ Մաշնուկի խոսքով՝ նրանք շահիդների գոտիներով էին:Պայթյունների պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը:Հաղորդվում է, որ զոհվածների մեջ գտնվել է եւս մեկ մահապարտի մարմին, որը զոհվել է երկրորդ պայթյունից՝ չհասցնելով գործի դնել պայթուցիկ սարքը:

Լուսանկարը` EPA

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում