Կալիֆորնիայում տեղի Է ունեցել Breakthrough Prize գիտական խոշորագույն մրցանակի հանձնման արարողությունը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կալիֆորնիայում NASA-ի նախկին օդանավարանում տեղի Է ունեցել Breakthrough Prize գիտական խոշորագույն (դրամական արտահայտությամբ) մրցանակի հանձնման արարողությունը: Պարգեւը սահմանել են ռուսաստանցի ներդրող Յուրի Միլները, Facbook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինը, ինչպես նաեւ Alibaba-ի հիմնադիր Ջեկ Ման՝ իրենց կանանց հետ համատեղ: Ի տարբերություն Նոբելյան մրցանակի, Breakthrough Prize-ը հանձնում են այն հետազոտողներին, որոնք նոր են սկսել իրենց գործունեությունը գիտության բնագավառում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The New York Times-ը:

Կենսաբժշկական մրցանակն ստացել են Կառլ Դեյսերոտը եւ Էդվարդ Ս. Բոյդենն օպտոգենետիկայի՝ նյարդային բջիջների աշխատանքի հետազոտման մեթոդիկայի զարգացման բնագավառում ներդրած իրենց ավանդի համար: Այս մեթոդիկան թույլ Է տալիս կատարել ուղեղի մեխանիզների աշխատանքի հիմնարար հետազոտություններ:

Նաեւ երեք միլիոն դոլար Է ստացել պրոֆեսոր Ջոն Հարդին, որն զբաղվում Է նեյրոդեգեներատիվ հիվանդությունների, մասնավորապես, Ալցհայմերի հիվանդության ուսումնասիրությամբ: Հենց նա Է 1980-ական թվականների սկզբին հայտնաբերել այն գենը, որը ժառանգելիս սերնդին դատապարտում Է այս հիվանդության հայտնվելուն:

Կենսաբժշկական մրցանակի Է արժանացել Հելեն Հոբսը, որն զբաղվում Է խոլեստերինի ուսումնասիրմամբ: Նրա կողմից PCSK9 գենի հայտնաբերման եւ հետագա ուսումնասիրման շնորհիվ հաջողվել Է ստեղծել պատրաստուկներ, որոնք մարդու մոտ իջեցնում են խոլեստերինի մակարդակը, ինչպես նաեւ սրտի նոպայի հավանականությունը:

Վերջապես. կյանքի մասին գիտության բնագավառում եւս մեկ մրցանակ Է ստացել պրոֆեսոր Սվանտե Պաաբոն, որն առաջիններից մեկն Է սկսել ուսումնասիրել նեանդերթալցիներին, իսկ հետագայում գլխավոր դերը խաղացել այդ հնադարյան մարդկանց համագենի վերծանման հարցում: Գիտնականի գլխավոր վաստակն այն բանի հաստատումն Է, որ նախքան 40 հազար տարի առաջ նեանդերթալցիների բնաջնջվելը, նրանք զուգավորվել են մարդկանց հետ:

Ֆունդամենտալ ֆիզիկայի գծով Breakthrough Prize-ը կստանա միանգամից 1300 մարդ՝ հինգ հետազոտական խմբերից, որոնք մանակցել են նեյտրինային տատանումների հայտնագործմանը: 2015 թվականին ֆիզիկայի գծով Նոբելյան մրցանակին արժանացել են կանադացի Արթուր Մակդոնալդը եւ ճապոնացի Տակաակի Կաձիտան, որոնց համարել են այս երեւույթի առաջին հայտնագործողները: Այնուամենանայնիվ, Breakthrough Prize-ի հիմնադիրները համոզված են, որ այդ հայտնագործությունը շատ ավելի մեծ թվով մարդկանց վաստակն Է:

Մաթեմատիկայի բնագավառում Breakthrough Prize-ի դափնեկիր Է դարձել ամերիկացի մաթեմատիկոս Իան Ագոլը, որն ուսումնասիրում Է բազմությունները:

Բացի երեքական միլիոն դոլար խոշորագույն մրցնակներից, Միլների հիմնադրամը հանձնում Է նաեւ երիտասարդ հետազոտողների համար նախատեսված ավելի փոքր New Horizons in Physics Prizes-ը եւ New Horizons in Mathematics Prizes-ը: Ցուկերբերգն անցկացնում Է Breakthrough Junior Challenge-ը, որին մասնակցում են 13-ից մինչեւ 18 տարեկան երեխաներ: Մրցանակի գլխավոր նպատակը, ինչպես հայտարարել Է դրա հիմնադիրը, գիտական հետազոտությունների ժողովրդականացումն Է եւ գիտնականներին իսկական աստղերի կարգավիճակ տալը:

Հայերեն English Русский

Այս խաղում որոշիչ եղան դետալային սխալները. Տուլիպան` «Յագելոնիա»-ի դեմ խաղի մասին

«Արարատ-Արմենիա»-ն Լեհաստանում զիջեց «Յագելոնիա»-ին

Տեղի է ունեցել COP17–ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Մադուրոն Նյու Յորքի դատարանում նոր մեղադրանքները կեղծ է անվանել

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն

Ռումինիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարվածից հետո «Wine Trader» լցանավի անձնակազմի յոթ անդամներն անհետ կորել են

Ամիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրել

Կալասը Ուկրաինայի կողմից ՌԴ նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածները օրինական է որակել