Արցախ

Առաջին բեռնատար մեքենաները հասել են Հալեպ ճանապարհի ազատագրումից հետո

1 րոպեի ընթերցում

Առաջին բեռնատար մեքենաները հասել են Հալեպ ճանապարհի ազատագրումից հետո

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրական բանակի կողմից Հալեպն արտաքին աշխարհի հետ կապող ցամաքային ճանապարհի` Ասրիե- Խանասեր ուղու ազատագրումից հետո նոյեմբերի 5-ին առաջին բեռնատար մեքենաները սննդամթերք, բանջարեղեն, պարեն եւ վառելանյութ են փոխադրել Հալեպ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթը, ուղևորատար մեքենաները ևս անվտանգ տեղ են հասել: Սիրիայի վարչապետ Ուաել ալ Հալաքիի ցուցումներով` առաջիկա օրերին մեծաքանակ վառելանյութ և սննդամթերք պիտի ուղարկվի Հալեպ։

Նոյեմբերի 4-ին սիրիական պաշտոնական աղբյուրները հայտարարել են, որ սիրիական բանակն ամբողջությամբ ազատագրել է Խանասերի ճանապարհը, որով բացվել է Հալեպն արտաքին աշխարհի հետ կապող ցամաքային ուղին:

Խանասերի ճանապարհի ազատագրմամբ վերջ է տրվել այդ տարածքների համար զինվորական գործողություններին: Սիրիական բանակն ամբողջացրել է ճանապարհի ականազերծման աշխատանքները, որից հետո Հալեպ-Խանասեր-Ասրիե-Սալամիե ճանապարհը հայտարարվել է բաց և ապահով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում