Տնտեսություն

ՀՀ Նախագահի Համաշխարհային ՏՏ մրցանակի 2015-ի դափնեկիրը Եվգենի Կասպերսկին է

2 րոպեի ընթերցում

ՀՀ Նախագահի Համաշխարհային ՏՏ մրցանակի 2015-ի դափնեկիրը Եվգենի Կասպերսկին է

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2015 թվականի մրցանակիրը «Կասպերսի լաբորատորիա» գործադիր տնօրեն Եվգենի Կասպերսկին է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նոյեմբերի 3-ին ՀՀ նախագահական նստավայրում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց Միջազգային մրցանակաբաշխության կոմիտեի նախագահ, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը` հավելելով, որ այն առաջին մրցանակն է, որ տրվում է Ռուսաստանի Դաշնության ներկայացուցչին:

Եվգենի Կասպերսկին կիբերանվտանգության աշխարհահռչակ մասնագետ ու հաջողակ ձեռնարկատեր է: «Կասպերսկի լաբորատորիան» համարվում է կիբերանվտանգության լուծումների աշխարհի մեծագույն մասնավոր ընկերություններից մեկը: Այն ունի 40 տարածաշրջանային գրասենյակներ աշխարհի 200 երկրներում, այդ թվում` Հայաստանում:

2009 թվականի հուլիսի 6-ին ՀՀ Նախագահը ստորագրեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակի հիմնադրման վերաբերյալ հրամանագիրը: Մրցանակը յուրաքանչյուր տարի շնորհվում է համաշխարհային ՏՏ ոլորտում բացառիկ ներդրումներ կատարած հեղինակավոր անհատի, ում ներդրումները ՏՏ ոլորտում բերել են կամ բերում են հեղափոխական կամ համանման բնույթ ունեցող զարգացումների, որոնք դրականորեն են անդրադարձել կամ ունեն ներուժ դրականորեն անդրադառնալու պատմության ընթացքի վրա:

Մրցանակը բաղկացած է Հայաստանը և բարձր տեխնոլոգիաները խորհրդանշող ոսկե մեդալից, դիպլոմից և հուշախորհրդանիշից:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում