Մոսկվայի Ցեղասպանագիտական գիտաժողովը կընձեռի ռուսական գիտական շրջանակների ուշադրությունը գրավելու հնարավորություն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի հայկական վանական համալիրում հոկտեմբերի 23-ին մեկնարկող Ցեղասպանագիտական միջազգային գիտաժողովը կընձեռի ռուսական գիտական շրջանակների ուշադրությունը գրավելու հնարավորություն:«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը:

«Հոկտեմբերի 23-24-ը Մոսկվայում կայանալիք գիտաժողովը և դրա իրականացման վայրը ավելի խորհրդանշական են՝ հաշվի առնելով գիտաժողովի խորագիրը՝ «Ցեղասպանությունն իբրև մարդկության դեմ ուղղված հոգևոր-բարոյական հանցագործություն»: Գիտաժողովը շատ կարևոր տեղ է գրավում 2015թ. տեղի ունեցած միջազգային գիտական միջոցառումների շարքում մի քանի պատճառով: Նախ, այն տեղի է ունենում Մոսկվայում, ինչը հնարավորություն է տալիս գրավել ռուսական գիտական շրջանակների ուշադրությունը: Ռուսաստանում, ցավոք, ցեղասպանագիտությունը, որպես գիտական ոլորտ, դեռևս այդքան էլ զարգացած չի, և մենք հույս ունենք, որ այս գիտաժողովը թույլ կտա որոշակիորեն փոխել իրավիճակը: Մեզ համար դա կարևորագույն խնդիր է»,- ընդգծեց Սուրեն Մանուկյանը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրենը հավելեց, որ գիտաժողովը նաև կարող է զարկ տալ հենց Մոսկվայում Հայոց ցեղասպանության ուսումնասիրման հարցին: Այն կարող է հետաքրքրություն առաջացնել մոսկվաբնակ հայ երիտասարդների մոտ՝ Հայոց ցեղասպանության թեման իրենց հետազոտության առարկա դարձնելու համար:

«Գիտաժողովն մասնակցելու են աշխարհի 15 երկրից մոտ երեք տասնյակ անվանի հայագետներ և ցեղասպանագետներ, այդ թվում՝ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության երկու նախագահներ՝ ներկայիս նախագահ Էնդրյու Վուլֆորդը և նախկին նախագահ Ալեք Հինթոնը», - հայտնեց Սուրեն Մանուկյանը:

Երկօրյա գիտաժողովում հնչելու են զեկույցներ տարբեր ցեղասպանությունների մասին, հատկապես Հայոց ցեղասպանության պատմության և վավերագրերի, Մեծ եղեռնի և դրա հետևանքների հաղթահարման ժամանակ Հայ առաքելական եկեղեցու դերի, Հայոց ցեղասպանության ճանաչման իրավական դիտանկյունների մասին, գրականության, կերպարվեստի, կինոարվեստի, երաժշտության մեջ Հայոց ցեղասպանության թեմայի արտացոլման և այլ արդիական խնդիրների վերաբերյալ:

Միջազգային գիտաժողովի կազմակերպիչներն են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը և Հայ առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի ու Ռուսաստանի հայոց թեմը:

Հայերեն English Русский

Տեղի է ունեցել COP17–ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Մադուրոն Նյու Յորքի դատարանում նոր մեղադրանքները կեղծ է անվանել

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն

Ռումինիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարվածից հետո «Wine Trader» լցանավի անձնակազմի յոթ անդամներն անհետ կորել են

Ամիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրել

Կալասը Ուկրաինայի կողմից ՌԴ նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածները օրինական է որակել

Հայկական կողմը մեծ ներուժ է տեսնում աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացման գործում. ՀՀ նախագահ

Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Լիտվայի Սեյմի նախագահ Յուզաս Օլեկասի հետ