Խճանկար

Տարբեր գույնի աչքերով մոդելը ցնցել է ողջ համացանցը

1 րոպեի ընթերցում

Տարբեր գույնի աչքերով մոդելը ցնցել է ողջ համացանցը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարբեր երանգ ունեցող աչքերով մոդելը ցնցել է ողջ համացանցը:

Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով Daily Star-ը, 20-ամյա Սարա Մակդենիելի «Ինստագրամի» էջում գրանցվել է գրեթե 50 հազար օգտատեր: Մոդելի աչքերը տարբեր գույնի են. նրանցից մեկը կապույտ, մյուսը` կանաչավուն երանգ ունի: Որոշ քննադատներ հաստատում են, որ Սարա Մակդենիելն օգտագործում է ոսպնյակներ կամ ֆոտոշոփ:

Իր հերթին մոդելի լուսանկարիչ Գրեգորիո Կամպոսը նշել է, որ նա ֆոտոշոփ չի ենթարկում այն մարդկանց լուսանկարները, ովքեր արտասովոր տեսք ունեն:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում