Հնգամյա դադարից հետո Ասադի առաջին արտերկրյա այցը ՌԴ. լավատեսության ու վճռականության խաչմերուկին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական հակամարտության սկզբից, որը երկրում բռնկվել է 2011թվականի մարտին և մինչև օրս շարունակվում է, նախագահ Բաշար ալ Ասադը մշտապես եղել է իր երկրում: Առաջին անգամ շուրջ հինգ տարի շարունակվող հակամարտության ընթացքում աշխատանքային այցով նա մեկնել է Մոսկվա` հանդիպում ունենալով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Լրատվամիջոցները Ասադի Մոսկվա այցելության մասին հայտնել են միայն նախագահ Պուտինի հետ հանդիպումից հետո: Ասադի այցելությունը Մոսկվա վկայում է ՌԴ-ի հանդեպ ունեցած վստահության և սիրիական հակամարտության լուծման հույսի մասին: Սիրիական և ռուսական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ բանակցությունները երկու նախագահների միջև ընթացել են ջերմ մթնոլորտում և բավական երկար են տևել: Նեղ և ընդլայնված կազմով բանակցություններում քննարկվել են ահաբեկչության դեմ պայքարի հետագա քայլերը: Ասադը Պուտինին ներկայացրել է Սիրիայի իրավիճակը, սիրիական բանակի պլանները և ռազմական գործողությունների ընթացքը:

Ասադը Սիրիայի ժողովրդի անունից բարձր է գնահատել ռուսական աջակցությունը:

Սեպտեմբերի 30-ից ի վեր, երբ ռուսական օդային ուժերը սկսել են ռմբակոծել ահաբեկիչների դիրքերը, սիրիացի ժողովրդի, այդ թվում և սիրիահայերի մոտ հույսեր են արթնացել հակամարտության կարգավորման, երկրում կայունության ու խաղաղության հաստատման վերաբերյալ: Անգամ գաղթականները, ովքեր ռազմական գործողությունների պատճառով հեռացել են իրենց տներից, հույսով են, որ ռուսական օդային ուժերի աջակցությամբ ահաբեկիչները կսպանվեն կամ կհեռանան գրաված տարածներից, և իրենք կվերադառնան իրենց տները:

Ռուսաստանն իր դիրքորոշմամբ և իր քայլերով կամրապնդի Ասադի իշխանությունը Սիրիայում: Ռուսական գործողությունները հույս են ներշնչում, որ Սիրիայի հաղթանակը երկարատև տառապալից ու տանջալից պատերազմում միայն երազանք չէ: Սիրիայի թիկունքում, կանգնած է նաև Իրանը, որն իր ուժերով պայքարում է սիրիական ուժերի կողքին, լիբանանյան Հըզբոլլահը, որն արդեն բավական երկար ժամանակ համատեղ պայքար է վարում ահաբեկիչների դեմ: Այսօր երկարատև պատերազմից հյուծված, կիսաքանդ ու վիրավոր Սիրիան իր դաշնակիցներով ոգևորված պատրաստ է պայքարել` պահպանելու պետականությունը և վերականգնելու երբեմնի անվտանգությունն ու կայունությունը:

Ռուսաստանն իր ռմբակոծություններով, կարճատև ժամանակում զգալի հաջողություններ գրացնելով, ցույց տվեց ԱՄՆ-ին, թե ինչպես պետք է պայքարել ահաբեկիչների դեմ: ԱՄՆ-ն իր դաշնակից երկրների հետ ավելի քան մեկ տարի է ռմբակոծում է ահաբեկիչների դիրքերը, սակայն առանց ակնհայտ արդյունքների: Ահաբեկիչները նախկինի նման շարունակում են տարածքներ գրավել, բռնություններ իրականացնել Սիրիայում:

Տաթևիկ Հարությունյան

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին