Ամեն ինչ անելու ենք երկրպագուների հավատը վերականգնելու համար. Հենրիխ Մխիթարյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Sport-express պարբերականին տված հարցազրույցում խոսել է ազգային հավաքականի անհաջող ելույթների, «Բորուսիա»-ում իր կարևորության և ադրբեջանական «Գաբալա»-ի հետ հանդիպմանն իր հնարավոր մասնակցության մասին:

«Խաղադաշտում ես տալիս եմ ամբողջ ուժերս, օգնում եմ թիմակիցներիս գոլը խփել, նրանք էլ փոխադարձ. ի վերջո, միմյանց օգնելով, օգնում ենք թիմին հաղթանակի հասնել: Հիմա «Բորուսիա»-ում ինձ մոտ կարծես թե ամեն ինչ ստացվում է: Թիմակիցներս օգնում են ինձ ցույց տալու իմ լավագույն խաղը: Կարևոր է նաև այն, որ մրցաշրջանի հենց սկզբից գոլեր եմ խփում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Մխիթարյանը:

Խոսելով «Գաբալա»-ի հետ առաջիկա խաղի մասին հայ կիսապաշտպանը, մասնավորապես, ասել է. «Անձնագիրս ինձ մոտ չէ, լավ կլինի, որ հարցնեք ղեկավարությանը, ես պատրաստվում եմ»:

Մխիթարյանի կարծիքով` Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն ունի մի երազանք` մասնակցել Եվրոպայի և աշխարհի առաջնությանը: «Ես հիասթափված եմ, քանի որ այս մրցաշրջանում հավաքեցինք միայն երկու միավոր, իսկ չորս տարի առաջ մենք իսկապես լավ հնարավորություն ունեինք մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Երևանում քիչ հանդիսական էր եկել մարզադաշտ Ալբանիայի հետ խաղին` հասկանալի պատճառներով: Երկրպագուները հիասթափված են, քանի որ պարտվել ենք գրեթե բոլոր խաղերում: Ամեն ինչ անելու ենք նրանց հավատը վերականգնելու համար»,-շեշտել է Մխիթարյանը:

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ընտրական փուլում հավաքեց 2 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց վերջին հորիզոնականը:

Հայերեն English

Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են առևտրի ոլորտում համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Հայաստանի պատմության թանգարանն ու Աթենքի ազգային հնագիտական թանգարանը համատեղ ցուցահանդեսներ կիրականացնեն

Վահան Կոստանյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնացի տեղակալի հետ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է մի շարք զորամասեր

Ռազմական ոստիկանության պետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի

Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով գրանցված դեպքերին

Վահան Կոստանյանը Նեապոլում հանդիպել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ