ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկուհի Մերի Կոտտերն իր 103-ամյակը տոնել է «Հրաշք-կին» կոստյումով:
Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, երկարակյաց կնոջ կերպարն ամենասիրելին է Մերի Կոտտերի համար: Վերջին 25 տարում Կոտտերը կամավոր աշխատում է Մոնկլեր քաղաքի ծերանոցում: Նա թեյի, սուրճի և ջրի պատասխանատուն է: Ամերիկուհու խոսքով` իրեն անվանել են բարմեն: Նա աշխատում է շաբաթվա 5 օրը:
Ծննդյան օրը Կոտտերն անցկացրել է աշխատավայրում: «Հրաշք-կնոջ» կոստյումը նրան նվիրել են ծերանոցի ընկերները:
Երկարակեցության մասին ամերիկուհին ասել է, որ գաղտնիքը ձեռքերը ծալած չնստելու մեջ է: