Տնտեսություն

ԱՄՆ-Հայաստան երկկողմ առևտրաշրջանառությունը նախորդ տարի կազմել է 153 միլիոն դոլար. ԱՄՆ դեսպան

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ-Հայաստան երկկողմ առևտրաշրջանառությունը նախորդ տարի կազմել է 153 միլիոն դոլար. ԱՄՆ դեսպան

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը «Արմենպրես»-ի խնդրանքով պատասխանեց ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում մայիսի 8-ին Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ստորագրված Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրից ակնկալվող արդյունքներին, դրա շրջանակներում ստեղծվելիք Առևտրիևներդրումներիհայ-ամերիկյանխորհրդի ստեղծման ժամկետներին, ինչպես նաև հայ-ամերիկյան երկկողմ իրականացրած ներդրումների ծավալներին վերաբերող հարցերին:

-Ի՞նչպիսի նոր հնարավորություններ կարող է ընձեռել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Վաշինգտոն այցի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և ԱՄՆ առևտրի ներկայացուցչի տեղակալ Դեն Մուլանի ընթացիկ տարվա մայիսի 8-ին կնքված առևտրի և ներդրումային շրջանակային համաձայնագիրը:

-Մայիսին ստորագրված Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրով ձևավորվեց Առևտրի ու ներդրումների հարցերով հայ-ամերիկյան խորհուրդ, որի կազմում ընդգրկված բարձրաստիճան պաշտոնյաները համատեղ քննության կառնեն առևտրին ու ներդրումներին վերաբերող հարցերը: Հենց երկու կողմերն էլ այս շրջանակում կհստակեցնեն առևտրային հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները:

- Ձեր կարծիքով հատկապես ո՞ր ոլորտներն են ՀՀ-ում հետաքրքիր ամերիկյան ներդրողների համար:

-Ամերիկյան ներդրողներն արդեն իսկ հետաքրքրված են Հայաստանի ընձեռած բազմաթիվ հնարավորություններով: Միացյալ Նահանգների ու Հայաստանի միջև երկկողմ առևտրաշրջանառությունը (արտահանում գումարած ներմուծում) 2014 թվականին կազմել է 153 միլիոն ԱՄՆ դոլար: 2014 թվականին Հայաստան են ներմուծվել 56 միլիոն դոլար արժողությամբ ամերիկյան ապրանքներ՝ թռչնամիս, մեքենայական սարքավորումներ, ավտոմեքենաներ և օպտիկական ու բժշկական սարքավորումներ: Ամերիկյան օտարերկրյա ուղղակի ներդրումները Հայաստանում 2013թ. կազմել են 1 միլիոն ԱՄՆ դոլար: 2014 թվականի Հայաստանից ԱՄՆ է ներմուծվել 96 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ապրանքներ՝ ալյումին, գործված հագուստեղեն, կոնյակ, ադամանդ, վերամշակված մրգեր ու բանջարեղեն: Հայաստանի օտարերկրյա ուղղակի ներդրումներն ԱՄՆ-ում 2013 թվականին կազմել են 1 միլիոն ԱՄՆ դոլար: Միացյալ Նահանգները մնում է Հայաստանի ամենակարևոր ու կենսական նշանակություն ունեցող առևտրային գործընկերներից մեկը: Սա պայմանավորված է մեր երկու երկրների միջև պատմականորեն առկա սերտ տնտեսական, քաղաքական և մշակութային կապերով:

-Հստակեցված են արդյոք Առևտրիևներդրումներիհայ-ամերիկյանխորհրդի ստեղծման ժամկետները. մոտավորապես ինչ ժամանակահատվածի մասին է խոսքը:

- Ցանկացած բարձրաստիճան պատվիրակության պարագայում մինչ ժամկետների հստակեցումը որոշակի ժամանակ է պահանջվում: Հուսով ենք, որ Առևտրի ու ներդրումների հարցերով հայ-ամերիկյան խորհրդի հանդիպումը կկայանա նոյեմբերի կեսերին Երևանում:

Հենրիխ Մարգարյան

Տեղադրություն

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն ու ԵԽ պատվիրակության անդամներն այցելել են Գորիս, Խաչիկ և Երասխ համայնքներ

Քաղաքականություն

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն ու ԵԽ պատվիրակության անդամներն այցելել են Գորիս, Խաչիկ և Երասխ համայնքներ

Հանրային պաշտպանի գրասենյակում կավելանա ևս 15 հաստիք

Իրավունք

Հանրային պաշտպանի գրասենյակում կավելանա ևս 15 հաստիք

Վահան Արծրունին կներկայանա «Կոմիտաս՝ երաժիշտ և բանաստեղծ» խորագրով համերգով

Մշակույթ

Վահան Արծրունին կներկայանա «Կոմիտաս՝ երաժիշտ և բանաստեղծ» խորագրով համերգով

Դպրոցը ստեղծվում է երեխայի համար, այլ ոչ թե որպես աշխատատեղ. Փաշինյան

Կրթություն

Դպրոցը ստեղծվում է երեխայի համար, այլ ոչ թե որպես աշխատատեղ. Փաշինյան

«Համատեղ հայացք Սամցխե-Ջավախեթիին» փառատոնի ընթացքում ավելի քան քառասուն կտավ է ստեղծվել

Մշակույթ

«Համատեղ հայացք Սամցխե-Ջավախեթիին» փառատոնի ընթացքում ավելի քան քառասուն կտավ է ստեղծվել

Տարածաշրջանի խաղաղությունը ոչ միայն Ադրբեջանի, այլև Կենտրոնական Ասիայի խնդիրն է. Ջեյմս Օ’Բրայեն

Արտաքին քաղաքականություն

Տարածաշրջանի խաղաղությունը ոչ միայն Ադրբեջանի, այլև Կենտրոնական Ասիայի խնդիրն է. Ջեյմս Օ’Բրայեն

Հայաստանում 93 մանկապարտեզ կապահովվի նոր գույքով

Մարզեր

Հայաստանում 93 մանկապարտեզ կապահովվի նոր գույքով

Հայաստանը Զարգացման ֆրանսիական գործակալությունից 75 մլն եվրո վարկ կվերցնի. ստորագրվել է համաձայնագիր

Տնտեսություն

Հայաստանը Զարգացման ֆրանսիական գործակալությունից 75 մլն եվրո վարկ կվերցնի. ստորագրվել է համաձայնագիր

Սպանություն, լարվածություն, բացահայտումներ. Գավառի թատրոնի բեմ կբարձրանա Ագաթա Քրիստիի «Մկան թակարդ»-ը

Մշակույթ

Սպանություն, լարվածություն, բացահայտումներ. Գավառի թատրոնի բեմ կբարձրանա Ագաթա Քրիստիի «Մկան թակարդ»-ը

Ուրուգվայում անցկացվել է Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված համերգ

Մշակույթ

Ուրուգվայում անցկացվել է Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված համերգ

«Ոսկե ծիրան»-ը հրաժարվել է կարմիր գորգի գաղափարից

Մշակույթ

«Ոսկե ծիրան»-ը հրաժարվել է կարմիր գորգի գաղափարից

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում