Սպորտ

Ինձ կտեսնեք ևս երկու տարի, իսկ հետո ես կհեռանամ. Արթուր Աբրահամ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: WBO վարկածով աշխարհի չեմպիոն և արդեն Երևանի պատվավոր քաղաքացի Արթուր Աբրահամը չի պատրաստվում թերագնահատել նոր մրցակցին՝ Մարտին Մուրային: Նա հասկանում է, որ անգլիացին մեծ փորձ ունի և ցանկացած բացթողում կարող է որոշիչ դառնալ մենամարտի համար:«Արմենպրես»-ի հետ ճեպազրույցում հայ բռնցքամարտիկն անդրադարձավ առաջիկա մրցակցին, մենամարտի ելքին և խոսեց ռինգից հեռանալու մասին:

-Արթուր, արդեն հայտնի է նոր մրցակիցդ, ի՞նչ գիտեսնրամասին:

-Այո, մրցակիցս հայտնի է, անգլիացի Մարտին Մուրայն է: Մուրայը շատ հմուտ մարզիկ է, ունի շատ մեծ փորձ, բազմաթիվ հաղթանակներ: Բայց պատրաստ եմ մենամարտելու ցանկացած մեկի հետ, քանի որ այդ մակարդակի բռնցքամարտիկներից յուրաքանչյուրն էլ ուժեղ է: Եթե հասել են այս մակարդակին, ուրեմն իրենցից ինչ- որ բան ներկայացնում են: Երբեք չպետք է թերագնահատել մրցակցին, ինչը անում եմ ես՝ չեմ թերագնահատում մրցակցիս:

-Իսկ ի՞նչ կարծիքի է մարզիչդ՝ Ուլի Վեգները, նոր մրցակցիդ մասին:

-Վեգները հիմա չի կարողանում քայլել, քանի որ ոտքն են վիրահատել: Բայց արդեն մարզումային պլաններս է գծում, որ կարողանամ լավ մարզավիճակ ձեռք բերել և հաղթել Մուրային:

ախորդ մենամարտդ ցույց տվեց, որ կարող ես կրկին հաղթանակի հասնել նոկաուտով: Ի՞նչ սպասենք այս մենամարտից:

-Գիտեք, մենամարտից առաջ երբեք չեմ մտնում ռինգ նոկաուտի համար պայքարելու նպատակով: Ինձ համար կարևոր և առաջնային է հաղթանակը: Ամեն անգամ ռինգ եմ մտնում հաղթելու ցանկությամբ միայն: Եթե ինձ հաջողվում է նոկաուտի ենթարկել ինչ- որ մրցակցի, ապա շատ ավելի լավ:

-Խոսեցիր հաղթանակի մասին՝ բայց արդեն 35 տարեկան ես, ռինգից հեռանալու մասին երբևէ մտածե՞լ ես:

-Ինձ կտեսնեք ևս երկու տարի, իսկ հետո ես կհեռանամ:

Վարվառա Հայրապետյան

Հայերեն العربية English

Պաշտպանական արդյունաբերության ոլորտը շարունակաբար ինստիտուցիոնալացվում է

ԿԳՄՍ փոխնախարարը մասնակցել է «Ապագա» հիմնադրամի «Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» ծրագրի ամփոփիչ միջոցառմանը

Իրանն Իսրայելի գրոհների պայմաններում բանակցություններ չի վարի. Արաղչի

Փոքր ու միջին բիզնեսի հարկերի հաշվարկման նոր մեխանիզմով ավելի քիչ հարկ վճարելու հնարավորություն է ստեղծվել. մանրամասնում է ՊԵԿ-ը

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու վրացի պատգամավորը քննարկել են մշակույթի ոլորտում հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Ներքին Հանդի ուղղությամբ. վնասվել է բնակելի տուն

Ղազախստանը պլանավորում է Գերմանիա նավթի մատակարարումները հասցնել 2 միլիոն տոննայի

Արտակ Զեյնալյանին Երևանի ավագանիում կփոխարինի Լինա Ղշյանը

Իսրայելը սպառնացել է ոչնչացնել «Հեզբոլլահ»-ին՝ Իրանին աջակցելու դեպքում

Գրոսին հույս ունի, որ ԱՄՆ-ն հակաբունկերային ռումբ չի նետի Ֆորդոյում Իրանի օբյեկտի վրա