Գիտություն

NASA-ի փորձագետները դեպի Մարս գիտարշավի նախապատրաստման եռափուլ պլան են մշակել

2 րոպեի ընթերցում

NASA-ի փորձագետները դեպի Մարս գիտարշավի նախապատրաստման եռափուլ պլան են մշակել

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության ուսումնասիրման ազգային վարչությունը (NASA) « NASA-ի՝ Մարս տանող ուղին. ձեռնարկելով հաջորդ քայլերը տիեզերական հետազոտություններում» (NASA's Journey to Mars: Pioneering Next Steps in Space Exploration) իր նոր զեկույցում ներկայացրել Է դեպի Մարս օդաչուավոր գիտարշավի կազմակերպման երեք փուլից բաղկացած ծրագիրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք արդեն դեպի Մարս տանող ճանապարհին ենք,-ասված Է զեկույցում:-Առաջիկա մի քանի տասնամյակում NASA-ն նոր քայլեր կձեռնարկի, որպեսզի ապահովի մարդու կայուն ներկայությունը Երկրի սահմաններից դուրս, ընդ որում՝ ոչ թե ժամանակավոր, այլ շարունակական»:

Մարսի գիտարշավի նախապատրաստման պլանի իրականացման առաջին փուլով նախատեսված են Միջազգային ուղեծրակայանում կատարվող հետազոտություններն ու գիտափորձերը: Ամենից առաջ ամերիկացի մասնագետներին հետաքրքրում Է այն հարցը, թե ինչպես Է մարդու օրգանիզմի վրա ազդում տեւական տիեզերական թռիչքը: Նույն այս փուլում պետք Է ստեղծվի գերհզոր հրթիռակիրը, որն ստացել Է «Տիեզերական արձակումների համակարգ» անվանումը:

Մարսի գիտարշավի նախապատրաստման երկրորդ փուլի ընթացքում NASA-ն պլանավորում Է մի շարք ծրագրեր իրականացնել մերձլուսնային տարածությունում, մասնավորապես, ավտոմատ կայան ուղարկել դեպի աստղակերպ՝ նյութի նմուշ վերցնելու եւ այն մերձլուսնային ուղեծիր հասցնելու համար: Մինչեւ 2025 թվականը NASA-ն հույս ունի աստղագնացներ ուղարկել այդ բեկորն ուսումնասիրելու համար:

Երրորդ փուլը նախատեսում Է օդաչուավոր արշավախմբի ուղարկում մերձմարսյան ուղեծիր՝ օդաչուավոր մոդուլի հնարավոր վայրԷջքով Մարսի արբանյակներից մեկի՝ Ֆոբոսի կամ Դեյմոսի վրա: Եվ միայն դրանից հետո, ինչպես նշվում Է զեկույցում, «վրա կհասնի ամենադժվարին մասը՝ օդաչուավոր սարքի վայրԷջքը Մարսի մակերեւույթի վրա, ինչպես նաեւ «կարմիր մոլորակ» անհրաժեշտ սարքավորումներ հասցնելը՝ Երկիր մարդկանց անվտանգ վերադարձի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` NASA

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում