NASA-ի գիտնականները Մարսի վրա անցյալում լճերի գոյության վկայություններ են հայտնաբերել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության ուսումնասիրման ազգային վարչության (NASA) գիտնականներն այն կարծիքին են, որ անցյալում Մարսի վրա հազարամյակների ընթացքում գոյություն են ունեցել լճեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է հոկտեմբերի 8-ին Science հանդեսում հրապարակված հետազոտության մեջ:

Տիեզերական գերատեսչության աշխատակիցների կարծիքով՝ ինչ-որ ժամանակ, մասնավորապես, ջրով է լցված եղել Գեյլի խառնարանը, որի տրամագիծը կազմում է շուրջ 154 կիլոմետր: Գիտնականներն այս եզրակացությանն են եկել՝ ուսումնասիրելով այն տեղեկատվությունը, որը ձեռք է բերվել նաեւ Curiosity մարսագնացի օգնությամբ: Հավանաբար ջրի աղբյուրներ են եղել անձրեւները կամ հալչող սառույցները:

Ինչպես նշել է Curiosity նախագծի ղեկավարներից մեկը՝ Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտից գիտնական Ջոն Գրոտզինգերը, «եթե գտնվել են լճերի գոյության վկայություններ, ապա դա կարող է փաստարկ լինել կյանքի առկայության օգտին»:

Սեպտեմբերի վերջին NASA-ն հայտարարել է Կարմիր մոլորակի վրա ջրի ներկայության վկայություններ հայտնաբերելու մասին: «Դա կարեւոր հայտնագործություն է, որը հաստատում է, որ ջուրը, թեպետեւ աղային լուծույթի տեսքով, այսօր հոսում է Մարսի մակերեւույթով»,- սեպտեմբերի 29-ին NASA-ի կենտրոնակայանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է այդ գերատեսչության գիտական աշխատանքների գծով տնօրեն Ջոն Գրանսֆելդը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Անգլիան կամային հաղթանակով դուրս եկավ 1/16 եզրափակիչ

Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին

Մարտունի համայնքում բազմաբնակարան 9 շենքերի տանիքներ են վերանորոգվում

Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Մարտունի քաղաքում ընթանում են Մխիթար Հերացի փողոցի հիմնանորոգման աշխատանքները

Դատախազության աշխատողի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ պետական դրոշի գույներով

Արարատի և Արմավիրի մարզերում տեղի են ունեցել մարզերի դպրոցների ենթակայության փոփոխությանը վերաբերող խորհրդակցություններ

ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը սոսկ տնտեսական կամ ֆինանսական գործընթաց չէ, այն արդարության վերականգնման գործընթաց է. գլխավոր դատախազ

Հունիս ամսին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում ծնվել է 75 երեխա