Գիտություն

Ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհվել Է Տակաակի Կոձիտային եւ Արթուր Մակդոնալդին

2 րոպեի ընթերցում

Ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհվել Է Տակաակի Կոձիտային եւ Արթուր Մակդոնալդին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆիզիկայի բնագավառում 2015 թվականի Նոբելյան մրցանակը հոկտեմբերի 6-ին շնորհվել Է Տակաակի Կոձիտային (Ճապոնիա) եւ Արթուր Մակդոնալդին (Կանադա) նեյտրինոների օսցիլյացիաների (տատանումների) հայտնագործման համար, որոնք վկայում են, որ դրանք զանգված ունեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Շվեդիայի Գիտությունների թագավորական ակադեմիային առընթեր Նոբելյան կոմիտեն:

«Գիտնականների հայտնագործությունը փոխել Է մատերիայի մասին մեր պատկերացումը եւ կարող Է Էապես փոխել տիեզերքի վերաբերյալ մեր պատկերացումը»,-ասված Է կոմիտեի մամուլի տեղեկագրում:

Ալֆրեդ Նոբելի կտակի համաձայն՝ ֆիզիկայի գծով մրցանակը պետք Է հանձնվի նրան, «ով կանի առավել կարեւոր հայտնագործությունը կամ գյուտը» այդ բնագավառում: Մրցանակը շնորհում Է Շվեդիայի Գիտությունների թագավորական ակադեմիան, որը գտնվում Է Ստոկհոլմում: Նրա աշխատանքային մարմինը ֆիզիկայի գծով Նոբելյան կոմիտեն Է, որ անդամներն ակադեմիայի կողմից ընտրվում են երեք տարով:

Առաջին մրցանակը 1901 թվականին ստացել Է Վիլյամ Ռենտգենը (Գերմանիա) նրա անունով կոչված ճառագայթման հայտնագործման համար: Առավել հայտնի դափնեկիրների թվում են՝ Ջոզեֆ Թոմսոնը, Ալբերտ Էյնշտեյնը, Նիլս Գորը, Ջոն Բարդինը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում