Սիրիայում տեղի է ունեցել ՀՀ անկախության տոնին նվիրված պաշտոնական ընդունելություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատան կողմից «Շամ» հյուրանոցում հոկտեմբերի 4-ին տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն` նվիրված ՀՀ անկախության 24-րդ տարեդարձին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջից: Ընդունելությանը ներկա են եղել Սիրիայի խորհրդարանի նախագահ Մուհամմադ Ջիհատ ալ Լահհամը, նախարարներ, այդ թվում Սիրիայի բնապահպանության հայազգի նախարար Նազիրա Սարգիսը: Ընդունելությանը մասնակցել են նաև խորհրդարանի անդամներ, տարբեր երկրների դեսպաններ, քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և հայկական բոլոր կառույցների ղեկավարները, հոգևոր առաջնորդներ, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Ներկաներին ողջունել է Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը` հանգամանորեն անդրադառնալով Հայաստանի 24-ամյա ուղուն և բարձր արժևորելով Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությունը: Դեսպան Փոլադյանը բարձր է գնահատել հայ-սիրիական երկկողմ բարեկամական հարաբերութունների ներկայիս մակարդակը:

Միջոցառման ընթացքում դեսպան Փոլադյանը սիրիացի հայտնի հասարակական-մշակութային գործիչ, գրող Նաբիլ Տո'մեին էհանձնել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նրան շնորհված «Երախտագիտության» մեդալը՝ հայ-սիրիական մշակութային հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի համար:

Հայերեն Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին