Մարսելում կայացել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված վազք-մարաթոն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Ֆրանսիայի Մարսել քաղաքում հոկտեմբերի 4-ին մեկնարկել է 10-կմ վազք-մարաթոն՝ «Վազել` հանուն հիշողության» նշանաբանով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, թեթև ատլետիկայի եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանի հովանու ներքո կազմակերպված մրցւյթին մասնակցել են մարաթոնների Ֆրանսիայի բազմակի չեմպիոն Էլոդի Նորմանդը, սամբոյի Եվրոպայի և Ֆրանսիայի եռակի չեմպիոն Արայիկ Մարգարյանը, էքստրեմ-սպորտսմեն Արա Խաչատրյանը, «Վազել` հանուն հիշողության» կազմակերպության և Մարսելի սպորտային մի շարք կազմակերպութունների ավելի քան 500 վազորդներ` մարզահագուստներին կրելով «ոչ ցեղասպանության ժխտողականությանը»ուղերձը:

Վազքը մեկնարկել է 18-րդ դարում կառուցված Բորելի պալատի այգում տեղակայված հայկական խաչքարի մոտից: Մասնակիցները, անցնելով Մարսելի գլխավոր պողոտաներով և փողոցներով, Հին նավահանգստով, վերջնագիծը հատել են նորակառույց Միջերկրականի պատմության «Մյուսեմ» թանգարանին հարող հրապարակում, վայր, ուր ժամանել են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերը:

Մի քանի անվանակարգերում հաղթողներին մրցանակները հանձնել են Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի գլխավոր խորհրդի փոխնախագահ Մորիս Դինոսերան, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Հենրի Ժիբրայելը, Մարսելում ՀՀ հյուպատոս Սամվել Լալայանը, «Վազել` հանուն հիշողության» կազմակերպության պատվավոր նախագահ Պասկալ Շամասյանը, «Ֆրանսիայի հայ երիտասարդություն» կազմակերպության նախագահ Տիգրան Հարունյանը և այլք:

Միջոցառմանը ներկա են եղել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրյալներ, հայկական և ֆրանսիական հասարակական կազմակերպությունների նախագահներ, լրագրողներ, բազմաթիվ երկրպագուներ: Միջոցառումը լայնորեն լուսաբանվել է ֆրանսիական լրատվամիջոցների կողմից:

Հայերեն Русский

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի