Ջեֆրի Ռոբերթսոնը կարժանանա մրցանակի Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ունեցած ավանդի համար

1 րոպեի ընթերցում

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային մակարդակի փաստաբան և մարդու իրավունքների անվանի իրավապաշտպան Ջեֆրի Ռոբերթսոնը կարժանանա «Արդարության պաշտպաններ» մրցանակին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ունեցած ավանդի համար: Մրցանակը կտրվի հոկտեմբերի 25-ին՝ Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի Արևմտյան շրջանի գրասենյակի կազմակերպած ամենամյա գալա ընդունելության ժամանակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռոբերթսոնը հոկտեմբերի 23-ին և 24-ին մասնակցելու է նաև «Ճանապարհ դեպի հատուցում» քննարկմանը, որի ժամանակ միջազգային իրավունքի մասնագետ Գառնիկ Քրքոնյանի հետ կքննարկեն միջազգայի իրավունքի ոլորոտում Հայոց ցեղասպանության հարցը, ինչպես նաև կուսումնասիրեն Հայկական հարցի լուծման իրավական ուղիները Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին հաջորդող շրջանում:

«Ջեֆրի Ռոբերթսոնի մասնակցությունը Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի Արևմտյան շրջանի գրասենյակի կազմակերպած այս տարվա քննարկմանը վստահորեն ավելի բարձր սանդղակ է սահմանում ապագա նման քննարկումների համար»,- ասել է Արևմտյան շրջանի գրասենյակի համանախագահ Հայկ Դիքիջյանը:

Հայերեն English

Ընդդիմադիրները փողոցում ներկայացրել են իրենց համախմբման օրակարգը, Ռուբինյանը նրանց մեղադրել է ՀՀ անկախության դեմ պայքարելու մեջ

Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կոնկրետ արդյունքներ կտա

ՀՀ ԶՈՒ ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների սպառազինությանը

Փաշինյանը ցավակցել է Կրակովում կրակոցների հետևանքով զոհերի ընտանիքներին

Հայաստանի լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումներ կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով

Փաշինյանը պատարագի է մասնակցել Նորավանքում

Վարազդատ Լալայանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներն ու օգնություն ցույց տվել քաղաքացիներին

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել ավտոտնակում բռնկված հրդեհի տարածումը․ մեկ անձ հոսպիտալացվել է

Լրագրողների անվտանգությունը՝ աղետների լուսաբանման առաջնահերթություն․ ՀԿԽԸ-ն անցկացրեց երկօրյա դասընթաց