Չինաստանի վարչապետը հանձնարարել է ուսումնասիրել հայ-իրանական երկաթգծի տեխնիկատնտեսական հիմնավորումները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Չինաստանի վարչապետ Լի Քեցյանը հանձնարարել է իր կառավարության համապատասխան պաշտոնյաներին, որպեսզի հայկական կողմի հետ կոորդինացնեն Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման ուղղությամբ աշխատանքները, մասնավորապես, ուսումնասիրեն տեխնիկատնտեսական հիմնավորումները, այն ապրանքների ծավալը, որոնք այդ երկաթգծով կարող են փոխադրվել: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ ներկայացնելով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի Չինաստան կատարած այցի արդյունքները:

«Նշվեց, որ սա Մետաքսի մեծ ճանապարհի հիմնական և կոնկրետ` պատմական հատվածն է: Հանդիպմանը բավականին կառուցողական մթնոլորտ էր: Այդ ծրագրի հիմնական մեխն այն է, որ Չինաստանը կապվի Եվրոպայի հետ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ճշմարիտյանը՝ ավելացնելով, որ նախագծի ուսումնասիրման ուղղությամբ ժամկետներ դեռևս չեն սահմանվել: Ըստ նախարարի, եթե չինական կողմին ուսումնասիրությունների արդյունքները ձեռնտու լինեն, ապա Չինաստանը կսկսի երկաթգծի կառուցման ֆինանսավորումը, որը գնահատվում է 3,2 մլրդ դոլար:

Միաժամանակ, նախարարը տեղեկացրեց, որ մի շարք ոլորտներում համագործակցության ու ներդրումային ծրագրերով շահագրգռված չին գործարարներն աաջիկայում կժամանեն Հայաստան: Չինական ընկերությունները հետաքրքրված են թերթավոր ապակու արտադրության, ցեմենտի արտադրության մեջ նոր տեխնոլոգիաների ներդրման, զբոսաշրջային, ավիացիոն, ինչպես նաև Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարության ոլորտներում համագործակցության ծրագրերով:

Չինաստանում քննարկվել է նաև «Էյր Չայնա» ընկերությանը հայկական շուկայում ներգրավելու հնարավորությունը: «Այժմ հայ-չինական համագործակցության զարգացմանկոնկրետ գործողությունների փուլն է և ես կարծում եմ, որ չինական կողմի արձագանքը չի ուշանա»,- ասաց Ճշմարիտյանը:

Հայերեն English Русский

ՌԴ ԱԽ քարտուղարը ողջունել է Ռուսաստանի և Վրաստանի առևտրատնտեսական կապերի զարգացումը

Հայաստանն ու Էստոնիան կարևորել են Երևանում և Տալլինում մշտական դիվանագիտական ներկայության ընդլայնումը

Թուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթներով ինն ամսում արգելադրվել է շուրջ 24,3 միլիարդ դրամի գույք

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Մեծ Բրիտանիան ռազմական մասնագետներ է ուղարկում արտերկիր՝ կիբերհարձակումները կանխելու համար

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են փրկարարների համատեղ ուսումնավարժություններ անցկացնելու հնարավորությունը

Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներին

Թուրքիայի պողպատի գործարանում պայթյունի հետևանքով 10 աշխատակից է զոհվել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստում քննարկում է Ուկրաինայում իրավիճակը