Արցախ

Մոսկվայում տեղի ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ

1 րոպեի ընթերցում

Մոսկվայում տեղի ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի եկեղեցական համալիրի հանդիսավոր ընդունելությունների դահլիճում տեղի է ունեցել ճապոնացի դաշնակահար Տակահիրո Ակիբայի մենահամերգը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից, միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Ռուսաստանում ՀՀ դեսպանության և Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի աջակցությամբ:

Միջոցառմանը ելույթի խոսքով հանդես է եկել «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը:

Համերգի ընթացքում Տակահիրո Ակիբային հանձնվել է ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգիրը:

Ճապոնացի տաղանդաշատ երաժիշտը համերգներով հանդես է եկել նաև Ճապոնիայում, Էստոնիայում և Հայաստանում: Վերջերս ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կազմակերպվել է Տակահիրո Ակիբայի «Կոմիտասի երկրում» խորագրով համերգը, որի ընթացքում նրա կատարմամբ հնչել են հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում